Աշխատանքի ենք հրավիրում «Կերպարվեստ» և «Տեխնոլոգիա» դասավանդողի

Կրթահամալիրում «Կերպարվեստ», «Տեխնոլոգիա» դասավանդողը.

  • ունի բարձրագույն կրթություն,
  • գործող արվեստագետ է, մասնակցում է ցուցահանդեսների.
  • գիտի առնվազն մեկ օտար լեզու, որը կարող է օգտագործել մասնագիտական խնդիրների լուծման համար.
  • համակարգիչը, համացանցը կիրառում է ամենօրյա աշխատանքում, վարում է իր ուսումնական բլոգը, կազմակերպում է ուսուցում ուսումնական բլոգներով.

Կարողանում է.

  • կազմել դասավանդման ծրագրեր, այդ թվում՝ նաև սովորողների ընտրությամբ դասընթացի, գործունեության, լրացուցիչ կրթության.
  • մշակել, ղեկավարել սովորողների՝ շրջակա միջավայրի, ծեսի-տոնի ձևավորման, արտադրությամբ ուսուցման նախագծեր.
  • ստեղծել ուսումնական նյութեր, այդ թվում՝ նաև անհատական ուսուցման, հեռավար ուսուցման, առարկայական ֆլեշմոբների, տնային աշխատանքի համար,
  • սովորողների հետ կազմակերպել ցուցահանդես, տոնավաճառ.
  • ճամփորդել սովորողների հետ.
  • կազմակերպել ուսումնական ճամբար, ստեղծագործական հավաք:

Ձեր մասին տեղեկացրեք՝ լրացնելով հայտը: 

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կրթահամալիր, զանգեք 74-72-46:


MSKH

Edit Delete