Սեպտեմբերյան քառօրյա վերապատրաստման ամփոփում

Լիլիթ Սահակյան

Սեպտեմբերի 19-22-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մեկնարկեց «Մուտք կրթահամալիր. քայլ առաջին» բլոգային նախագծային ուսուցաման քառօրյա վերապատրաստումը: Մասնակիցները ծանոթացան կրթահամալիրի ֆիզիկան միջավայրին, առցանց հարթակներին, հեղինակային կրթական ծրագրերին: Մասնակիցներին ներկայացվեց նաև «Գործատու» բաժինը, ապա ծանոթացանք բլոգավարության մեդիագործիքներին։ Վերապատրաստման հաջորդ օրերին յուրացրինք նախագիծ կազմելու սկզբունքները, փորձեցինք կազմել անհատական նախագծեր, ներկայացնել, քննարկել։ Ապա պայմանավորվեցինք նորաբաց բլոգներում պատմել քառօրյա վերապատրաստման օրերի, ստացած տպավորությունների մասին, հանդես գալ նախագծի օրինակով, ամփոփիչ հաշվետվությամբ։ Մասնակիցները տասն էին՝

  1. Աննա Թորոսյան-տեխնոլոգ
  2. Էմմա Ալեքսանյան-բանասեր
  3. Սիլվա Խաչատրյան-դասվար
  4. Մերի Գրիգորյան-դասվար
  5. Անահիտ Նավասարդյան-դասվար
  6. Արմինե Խաչատրյան-անգլերենի մասնագետ
  7. Մարինե Մարտիրոսյան-դասվար
  8. Ասյա Աբաջյան-դասվար
  9. Քնարիկ Հակոբյան-բանասեր
  10. Դիանա Հայկյան-ռուսերենի մասնագետ

Աղբյուրը՝ այստեղ։


MSKH

Edit Delete