Հիպոթերապիայի պարապմունքեր․ օր 4-րդ
8/24/2023, 10:33:00 AM
Created By`
Լուսինե Սարգսյան
Համակարգող՝ Լուսինե Սարգսյան
Կրթահամալիրի և «Փայտե ձի» հիպոթերապիայի կենտրոնի հետ նոր համագործակցային նախագծի շրջանակներում մեկնարկեց չորրորդ պարապմունքը։ Կրթահամալիրի տարբեր օղակների երկարացված օրվա կազմակերպիչներից և ներառականության մասնագետներից կազմված խմբով պարապմունքներ ունեցանք Խարբերդի մասնագիտացված մանկատանը կից «Փայտե ձի» հիպոթերապիայի կենտրոնում։ Կենտրոնի հիմնադիր՝ Նորիկ Բեգլարյանի և կամավորական խմբի հետ անցկացրինք հերթական պարապմունքը, որն օգտակար եղավ ձիավարելու ընթացքում։