Մուտք կրթահամալիր. քայլ առաջին. բլոգային-նախագծային քառօրյա վերապատրաստում օգոստոսի 15-ից
8/16/2023, 6:17:00 AM
Created By`
LusinePashayan
Օգոստոսի 15-18-ը կրթահամալիրում կազմակերպվում է կրթահամալիր դիմած մասնագետների քառօրյա վերապատրաստում։
Առաջին պարապմունքը՝ օգոստոսի 15-ին՝ ժամը 10.00-ին:
Մասնակիցը վերապատրաստման ներկայանում է իր անհատական նոթբուք-նեթբուքով:
Վերապատրաստման բովանդակային մոդուլները`
- նախագծային ուսուցում,
- ուսուցման կազմակերպում անհատական նոթբուք-նեթբուքով, բլոգային ուսուցում,
- անհատական-հեռավար ուսուցում:
Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը։
Կրթահամալիրի «Գործատու»-ն՝ այստեղ: