Հերթափոխ Արտանիշի ճամբարում

Օգոստոսի 8-9

Սևանի ազգային պարկի Արտանիշ թերակղզի

Արտանիշի վրանային հետազոտական-բնապահպանական ճամբար

Օգոստոսի 8

14։30՝ ճամբարային հերթափոխ. կրթահամալիրի Արևմտյան դպրոց-պարտեզի ջոկատից ճամբարն ընդունում է «Դար» հիմնադրամի և կրթահամալիրի աջակցությամբ օգոստոսի 1-ից գործող Զովաբերի գյուղական ճամբարի միասնական տարատարիք ջոկատը։

15։00՝ ճամբարի ներկայացում-կլոր սեղան կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանի մասնակցությամբ. ծրագրում՝

  • ճամբարի ուսումնական միջավայրը. անաղբ կենցաղ.
  • ճամբարի՝ հուլիսի 13-ից սկսված առաջին փուլի խնդիրները. ցուցանիշներ.
  • ճամբարի զարգացումը երկրորդ փուլում՝ որպես հետազոտական ճամբարի մոդել, ուսումնական պլանով որոշված հետազոտական նախագծերի միջավայր։

Օգոստոսի 8-9

  • այցելություններ թերակղզու տարբեր հատվածներ՝ հետազոտական նախագծերի միջավայր կոնկրետացնելու, պայմանավորվածություն ձեռք բերու համար.
  • լող Սևանում,
  • երեկոյան՝ մասնակցություն ճամբարային խարույկին.
  • գործընկերային նախագծերի քննարկում։

Կլոր սեղանի մասնակիցները ճամբար կարող են հասնել ինքնուրույն կամ միանալով կրթահամալիրից մեկնող խմբին (պայմանավորվելու համար խնդրում ենք օգոստոսի 7-ին, մինչև 17։00 զանգել 091431099 համարին, գրել info@mskh.am հասցեին)։ Մասնակիցներն իրենց ընդրությամբ կարող են վերադառնալ Երևան կամ գիշերել ճամբարում։

Մեկնումը՝ օգոստոսի 8-ին՝ ժամը 9.00, Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից՝ Երևան-Զովաբեր-Ծաղկունք-Արտանիշ երթուղով։ Վերադարձը՝ օգոստոսի 9-ին՝ մինչև 20.00։


MSKH

Edit Delete