Ճամբար Արատեսում
7/13/2023, 10:49:00 PM
Created By`
Հերմինե Անտոնյան
Արատեսի դպրական կենտրոնի բլոգը։
Վայոց ձորի մարզում՝ Հերմոն գյուղից դեպի հյուսիս, կրթահամալիրի Արատեսի դպրական կենտրոնն է:
Արատեսի դպրական կենտրոնը գործում է շուրջտարյա: Կրթահամալիրի սովորողների խմբերը Արատես են այցելում տարբեր նախագծերով. կազմակերպվում են քայլարշավային-հայրենագիտական, բնապահպանական, վրանային-արշավախմբային, ռազմամարզական ճամբարներ, ստեղծագործական, փառատոնային հավաքներ։
Արատեսի դպրական կենտրոնում կա՝
տնակային ավան,
ուսումնական մեղվանոց,
ռազմամարզական գոտի,
վրանային կայան,
ծիսական հարթակ,
ուսումնաարտադրական տնտեսություն
պանդոկ:
Դպրական կենտրոնի տարածքում է նաև Արատեսի վանքը (13-րդ դար)։
Դպրական կենտրոնն անընդհատ զարգանում է խմբերի կողմից իրականացվող նախագծերի արդյունքում: Շուրջտարյա գործունեությունն ապահովում է, որ այն կարևոր հարթակ լինի ուսումնական տարատեսակ աշխատանքների կազմակերպման և զարգացման համար:
Նախագծային, ռազամամարզական խմբերի ճամբարային օրացույցը՝