Գյուղական ճամբար
7/9/2023, 10:32:00 PM
Created By`
Հերմինե Անտոնյան
Կազմակերպիչ՝ Երևանի Մխիթար Սեբաստացի կրթահամալիր
Ճամբարի նպատակը՝ քաղաքի և գյուղի երեխաների համատեղ նախագծային գործունեություն գյուղական միջավայրում
Արդյունքը՝ ճամբարականների միջև կապերի ստեղծում, համագործակցային ուսումնական նախագծեր, փոխադարձ այցելություններ, գյուղի մասին լուսաբանումներ
Ճամբարի բովանդակությունը
1․ Ազգագրություն
- Ազգային երգ ու պար
- Ազգային խաղեր, խաղիկներ
- Ազգային խոհանոց
- Ծես
- Տեխնոլոգիական գործունեություն
- Ընթերողական նախագծեր
- Ուսումնական ժամերգություն
2․ Հայրենագիտություն
- Գյուղի պատմությունը
- Տեղանքի մշակութային արժեքները
- Գյուղի բարբառները
- Գյուղի մարդիկ
3․ Միջավայրի խնամք
- Երկրագործություն
- Կենդանիների խնամք
- Աշխատանք հյուրընկալող ընտանիքում
- Հանրօգուտ աշխատանք գյուղում
4․ Առողջ ապրելակերպ
- Մարմնամարզություն
- Լող
- Քայլք
- Բարձունքի հաղթահարում
Կազմակերպումը
- Ճամբարը կազմակերպվում է գյուղում՝ դպրոցի տարածքում կամ այլ հարմար միջավայրում։
- Ճամբարը ղեկավարում են սեբաստացի և գյուղի դպրոցի մանկավարժական աշխատողները։
- Ճամբարում սովորողների ընդմիջումը կազմակերպվում է «Ուսումնական խոհանոց» նախագծով։
- Երևանցի ճամբարականը հյուրընկալվում է գյուղի հասակակից երեխա ունեցող ընտանիքում:
- Տեղացի ընտանիքը կազմակերպում է երեխայի գիշերակացը, նախաճաշը, ընթրիքը։
- Երեխան օգնում է ընտանիքին ճամբարային օրվա ավարտից հետո․ կատարում է երկրագործական աշխատանք բանջարանոցում, խնամում է կենդանիներին։
- Ճամբարը կարող է շարունակվել Սևանի ափին՝ բնապահպանական-արշավախմբային եռօրյա ճամբարով։
Գյուղական ճամբարի բլոգը՝ այստեղ:
Հունիս 2024
Հունիսի 25-28՝ Գյուղական ճամբար Լանջաղբյուրում․ Միջին դպրոց, Անահիտ Մելքոնյան և ընկերներ․