«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը աշխատանքի է հրավիրում դասվարի
7/15/2023, 11:31:00 PM
Created By`
LusinePashayan
Գործատու
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում «Իմացումի հրճվանք» ծրագրով աշխատող դասվարը
- ունի բարձրագույն կրթություն.
- համակարգիչը, համացանցը կիրառում է ամենօրյա աշխատանքում, վարում է իր ուսումնական բլոգը, կազմակերպում է ուսուցում ուսումնական բլոգներով.
- գիտի առնվազն մեկ օտար լեզու, որը կարող է օգտագործել մասնագիտական խնդիրների լուծման համար.
- մասնակցում է դասվարների լաբորատորիայի աշխատանքներին, մասնագիտական զարգացման նախագծերին, Բլեյան բաց ցանցի, հանրապետության այլ դպրոցներում աշխատող դասվարների վերապատրաստումների կազմակերպմանը.
- կարողանում է.
- կազմել դասարանի գործունեության «Իմացումի հրճվանք» ծրագիրը,
- սովորողների ամենօրյա գործունեության կազմակերպման համար օգտվել առաջադեմ մանկավարժության ստեղծած «ինվարիանտներից».
- ստեղծել ուսումնական նյութեր, այդ թվում՝ նաև անհատական ուսուցման, հեռավար ուսուցման, առարկայական ֆլեշմոբների, տնային աշխատանքի համար,
- կազմակերպել սովորողների ամենօրյա՝ ինքնասպասարկման, շրջակա միջավայրի խնամքի աշխատանքները,
- զբաղվել մարզական գործունեությամբ՝ հեծանիվ վարել, լողալ, վազել, բարձունք հաղթահարել, կազմակերպել սովորողների մարզական ամենօրյա գործունեությունը.
- զբաղվել իր երաժշտական հմտությունների զարգացմամբ՝ երգել-պարել, վարել սովորողների երգի-պարի ամենօրյա պարապմունքներ.
- շախմատ խաղալ, վարել սովորողների՝ շախմատի, սեղանի խաղերի յուրացման գործունեությունը.
- զբաղվել կերպարվեստի-տեխնոլոգիական հմտությունների զարգացմամբ, վարել սովորողների՝ տեխնոլոգիական հմտությունների յուրացման աշխատանքները.
- կազմել և սովորողների հետ իրականացնել ուսումնական նախագծեր, այդ թվում՝ ընտանեկան.
- ճամփորդել սովորողների հետ.
- կազմակերպել ուսումնական ճամբարներ:
Ձեր մասին տեղեկացրեք՝ լրացնելով հայտը:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք զանգեք 74-72-46: