«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն աշխատանքի է հրավիրում ռուսերեն դասավանդողի
9/18/2024, 3:23:00 PM
Created By`
LusinePashayan
Կրթահամալիրում օտար լեզու (անգլերեն, ռուսերեն) դասավանդողը՝
- ունի բարձրագույն կրթություն,
- ունի օտար լեզուները մասնագիտական աշխատանքում, կյանքում գործածելու հմտություններ,
- գիտի երկու օտար լեզու,
- տիրապետում է օտար լեզուների ուսուցման արդիական հնարների.
- կարևորում է ինքնակրթությունը, մասնագիտական զարգացումը․
կարողանում է՝
- համակարգիչը, համացանցը կիրառել ամենօրյա աշխատանքում, վարել իր ուսումնական բլոգը, կազմակերպել բլոգներով ուսուցում.
- կազմել օտար լեզվի լրացուցիչ ուսուցման դասընթացի ծրագիր տարատարիք սովորողների, մեծահասակների համար.
- կազմել օտար լեզվի հանրակրթական, սովորողի ընտրությամբ դասընթացի ծրագրեր.
- ստեղծել ուսումնական նյութեր, այդ թվում՝ անհատական ուսուցման, հեռավար ուսուցման, տնային աշխատանքի, առարկայական ֆլեշմոբի համար.
- մշակել և իրականացնել ուսումնական նախագծեր, այդ թվում՝ համագործակցային, միջազգային նախագծերի մասնակցության, կրթական փոխանակումների.
- ճամփորդել սովորողների հետ.
- կազմակերպել ուսումնական ճամբար, ստեղծագործական հավաք:
Պահանջվող կարողությունները մասնագետը ձեռք է բերում-ներկայացնում կրթահամալիրում սահմանված կարգով ընդունելության փուլերի ժամանակ։
Ձեր մասին տեղեկացրեք՝ լրացնելով հայտը:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք զանգեք 74-72-46: