Աշխատանքի ենք հրավիրում մաթեմատիկա դասավանդողի
1/14/2025, 10:23:00 AM
Created By`
LusinePashayan
![](https://mskh.am/uploads/posts/670597a4a371379f03fe3c25.png)
Կրթահամալիրում մաթեմատիկա դասավանդողը.
- ունի բարձրագույն կրթություն, սիրում և հետաքրքրվում է մաթեմատիկայով,
- տիրապետում է մաթեմատիկայի դասավանդման տարբեր հնարքների,
- գիտի առնվազն մեկ օտար լեզու, որը կարող է օգտագործել մասնագիտական խնդիրների լուծման համար.
- համակարգիչը, համացանցը կիրառում է ամենօրյա աշխատանքում, վարում է իր ուսումնական բլոգը, կազմակերպում է ուսուցում ուսումնական բլոգներով.
Կարողանում է.
- կազմել դպրոցական մաթեմատիկայի, նրա առանձին բաժինների ուսուցման, սովորողի ընտրությամբ դասընթացի ծրագրեր,
- ստեղծել ուսումնական նյութեր, այդ թվում՝ նաև անհատական ուսուցման, հեռավար ուսուցման, առարկայական ֆլեշմոբների, տնային աշխատանքի համար,
- կազմել և սովորողների հետ իրականացնել ուսումնական նախագծեր, այդ թվում՝ ընտանեկան.
- ճամփորդել սովորողների հետ.
- կազմակերպել ուսումնական ճամբար, ստեղծագործական հավաք:
Պահանջվող կարողությունները մասնագետը ձեռք է բերում-ներկայացնում կրթահամալիրում սահմանված կարգով ընդունելության փուլերի ժամանակ։
Ձեր մասին տեղեկացրեք՝ լրացնելով հայտը:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք զանգեք 74-72-46: