Հետազոտական վարժարանը հրավիրում է սովորելու․ 2023-2024 ուսումնական տարի

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հետազոտական վարժարանը հրավիրում է սովորելու 2023-2024 ուսումնական տարվա՝

·         մասնագիտական կողմնորոշման 9-րդ դասարանում,

·         սովորողի ընտրությամբ խորացված ուսուցման 10-11-րդ դասարանում,

·         նախամասնագիտական ուսուցման 12-րդ դասարանում։

Ուսուցման կազմակերպումը՝ անհատական ուսումնական պլանով, ուսումնական օրացույցով, սովորողի և դասավանդողի ուսումնական բլոգներով, ուսուցման անհատական թվային գործիքներով, հետազոտական, ուսումնական այլ նախագծերով, ուսումնական ճամփորդություն-ճամբարներով։

Անհատական ուսումնական պլան

Հանրակրթական ընդհանուր դասընթացների հետ՝

  • 9-րդ դասարանում՝ սովորողի ընտրությամբ գործունեություն, մասնագիտական կողմնորոշման նախագիծ, մարզական ակումբ, երկրորդ (երրորդ) օտար լեզու, ռազմամարզական ճամբարի ջոկատը.
  • 10-11-րդ դասարանում՝ սովորողի ընտրությամբ խորացված ուսուցման դասընթացներ, հետազոտական նախագիծ, օտար լեզուներ, մարզական ակումբ, ռազմամարզական ճամբարի ջոկատը. նաև դասընթացի ծրագրի, դասավանդողի ընտրություն.
  • 12-րդ դասարանում՝ սովորողի ընտությամբ խորացված ուսուցման, նախամասնագիտական դասընթացներ, օտար լեզուներ, մարզական ակումբ. նաև դասընթացների ծրագրի, դասավանդողի ընտրություն, ավարտական քննությունների շրջանի, միասնական քննությունների ընտրություն.
  • 9-12-րդ դասարանում՝ նախասիրությունների զարգացման ակումբի (խմբակ), լրացուցիչ կրթության դասընթացի, արշավային այլ ճամբարի, արտադրական, կամավորական աշխատանքի ընտրություն։

Օտար լեզուն սովորողն ընտրում է ցանկից՝ անգլերեն, վրացերեն, թուրքերեն, պարսկերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, ռուսերեն, արաբերեն, չինարեն։

Սովորողի ընտրությամբ գործունեությունը, խորացված ուսուցման, լրացուցիչ կրթության դասընթացները կազմակերպվում են կրթահամալիրի ուսումնական կենտրոններում, լաբորատորիաներում, արհեստանոցներում, արվեստանոցներում՝

  • ծրագրավորման-ինժեներական ստեղծագործության.
  • ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության.
  • կերպարվեստի (քանդակի, կոմպոզիցիայի և դիզայնի, համակարգչային գրաֆիկայի-անիմացիայի-մոդելավորման, գունանկարի, գծանկարի, խեցեգործության, ոսկերչության).
  • միջմշակութային հաղորդակցության (օտար լեզուներ-թարգմանություն-լրագրություն-հասարակագիտություն).
  • երաժշտության, ծեսի և պարի.
  • Խաղողի և գինու դպրոցում.
  • ուսումնական ագարակում.
  • ուսումնաարտադրական այլ արհեստանոցներում.
  • դպրոցի ուսումնական կաբինետներում, սրահներում։

Մարզական ակումբների պարապմունքները կազմակերպվում են մարզադպրոցի մասնագիտացված տարածքներում՝   մարմնամարզության,  սուսերամարտի, նետաձգության, թենիսի, բասկետբոլի, ձեռքի գնդակի, վոլեյբոլի, հրաձգության, մենամարտական մարզաձևերի սրահներում, ֆուտբոլի, ավազի վոլեյբոլի, ձիավարության մարզադաշտերում, հեծանավավարության, վազքի ուղիներում։

Ռազմամարզական, արշավային ճամբարները կազմակերպվում են կրթահամալիրի Երևանի ռազմամարզական գոտում, Արատեսի «Դպրոց բնության գրկում» կենտրոնում, Սևանի ափին՝ վրանային ավանում։

Սովորողի հետազոտական, մասնագիտական կողմնորշման նախագծերում որպես ղեկավար, խոհրդատու, գրախոս, ներգրավվում են գիտական, բուհական, արտադրական, մշակութային, հասարակական կազմակերպությունների մասնագետներ։

Ուսուցման կազմակերպման ձևերը՝ առկա, հեռավար, ինքնակրթությամբ։

Ուսումնական օրացույցով որոշված բաց ստեղծագործական հավաքներ, ստուգատեսներ, ցուցահանդես-համերգ-ներկայացումներ, տոներ։

Ուսումնական երևանյան ճամբարներ հունվարին և հունիսին։ Ուսումնական ճամփորդություններ, գիտաժողովների, միջազգային ուսումնական նախագծերի, ստեղծագործական հավաքների, կրթական փոխանակումների ծրագրի մասնակցություն։

Սովորողի ընդունելությունը՝

·  մասնակցություն «Մուտք կրթահամալիր» երևանյան և արտագնա ճամբարներին.

·  անհատական ուսումնական պլանի կազմում,

·  ուսումնառության պայմանագրի կնքում։

Մուտքի ճամբարին մասնակցելու համար հայտագրվեք հետևյալ հղումով։

Մանրամասն տեղեկությունների համար եկեք Ավագ դպրոց՝ Ա. Բաբաջանյան 25, զանգեք (010) 74 00 42։


MSKH

Edit Delete