6 տարեկանների մուտքի ճամբար․Հունիսի 19-ը՝ օր առաջին

Սրբուհի Ներսիսյան

Այսօր՝ հունիսի 19-ին , Հյուսիսային դպրոցում տեղի ունեցավ 6 տարեկանների մուտքի ճամբարի երկրորդ փուլը։ Օրն սկսեցին բարևախաղով, որի ընթացքում ճամբարականները ծանոթացան միմյանց հետ։ Այնուհետև այցելեցինք Քանդակի դպրոց, և ընկեր Ալիսի հետ աշխատեցինք կավով. «Ես» նախագծի շրջանակում պատրաստեցին իրենք իրենց։ Ճամբարականների ոգևորությունն անսահման էր, քանի որ շատերն առաջին անգամ էին ծանոթանում և աշխատում կավով։ Արդյունքում շատ հրաշալի աշխատեցին։  Աշխատանքից հետո նախաճաշեցինք։ Օրվա գործունեության մեջ ներառված էր նաև լողը, ինչը շատ սպասելի էր երեխաների համար։ Էլ ինչ սեբաստացիներ, եթե չլողան։  Ճամբարականները զգեստափոխվեցին և մեծ ուրախությամբ ու ոգևորությամբ լողացին։

Օրվա տպավորություններն ու մանրամասները Սրբուհի Ներսիսյանի բլոգում...


northschool

Edit Delete