Լողափնյա խոհանոցային գործունեության ստուգատես
6/16/2023, 12:12:00 PM
Created By`
Dianagevorgyan
Դիանա Գևորգյան
Հերթական ստուգատեսային հինգշաբթին ամենահամեղը ստացվեց։ Երեխաները հագան իրենց լողազգեստները, տեսակավորեցին մրգերը և իջան բակ՝ պատրաստելու ամառային որևէ համեղ բան։ Սկզբում հաշվեցին մրգերը, չափեցին, համեմատեցին, ստացան համեղ կերպարներ, իսկ վերջում վայելեցին հյութալի ֆրեշի համը․․․Դիտե՛ք դասարանական բլոգում։