Մաթեմատիկայի գիտելիքի ստուգում
6/13/2023, 11:10:00 AM
Created By`
goharbaljyan
Արևմտյան դպրոց
Հունիսի 13-ին Արևմտյան դպրոցը նորից բազմամարդ էր․ ներկա էին բոլոր 4-րդ դասարանցիները և նրանց ծնողները, ովքեր օրը սկսեցին ընդհանուր պարապմունքով, որից հետո սովորողները տեղավորվեցին քննասենյակներում և պատրաստվեցին գիտելիքի ստուգմանը։ Վիճակահանությամբ այս անգամ դուրս եկավ 1-ին տարբերակը, որը 10։00 սովորողները ստացան իրենց էլ․փոստին և սկսեցին աշխատանքը։ Մինչ սովորողներն աշխատում էին, նրանց ծնողները Սեդա Թևանյանի հետ նոր պարեր էին սովորում։ Գիտելիքի ստուգումից հետո, ըստ ավանդույթի, սովորողները լողացին և զովացան։
Օրվա լուսամաբանումներին կարող եք հետևել Արևմտյան դպրոցի ֆեսբուքյան էջում...