4-րդ դասարանի գիտելիքների ստուգում

Արևմտյան դպրոց

Հունիսի 8-ին մայրենիի գիտելիքի ստուգման ճամբարային օրը 4-րդ դասարանի սովորողները սկսեցին ընդհանուր պարապմունքով, հետո տեղավորվեցին դեռ երեկ իրենց իսկ ձեռքերով դասավորված սրահներում, ծանոթացան ստուգման կարգին, վիճակահանությամբ Օսիպյան Արեգի միջոցով ընտրվեց 2-րդ տարբերակը։ Սովորողները ուղիղ 10։00 իրենց էլ․ փոստերին ստացան համապատասխան տարբերակը ու սկսեցին աշխատել։ Գիտելիքների ստուգումից անմիջապես հետո բոլորին սպասում էր լողավազանը և ճամբարային ուրախ առօրյան։ Օրվա ուղիղ եթերներին կարող եք հետևել Արևմտյան դպրոցի ֆեսբուքյան էջում։

westernschool

Edit Delete