Օտար լեզուների գործածության մասին
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի
մանկավարժական աշխատողներից յուրաքանչյուրը գոնե մեկ օտար լեզու գիտի և օգտագործում
է իր աշխատանքում (մեծ մասը ռուսերեն): Օտար լեզու սովորելու ճանապարհ է այն
գործնականում կիրառելը: Կրթահամալիրի մանկավարժական աշխատողները սովորողների համար
օտար լեզուն օգտագործելու (բանավոր և գրավոր) հնարավորություններ պետք է ստեղծեն. շփում
լեզուն կրողի (անմիջական և վիրտուալ) հետ, ուսումնական նյութերի համար ինֆորմացիա հայթայթել,
օտար լեզվով ուսումնական նյութերից օգտվել, թարգմանել (օտար լեզվից հայերեն և հակառակը),
ուսումնական ֆիլմեր դիտել և քննարկել: Մանկավարժական աշխատողի ամսական կատարողականում
գրանցվում է ամսվա ընթացքում օտար լեզվի գործածումը:
Զգույշ պետք է լինել թարգմանության հարցում: Ամեն ինչ
չէ, որ պետք է թարգմանել: Թարգմանությունը պետք է հիմնավորված լինի: Բոլոր ուսումնական
նյութերը կամ ֆիլմերը հայերեն դարձնելու անհրաժեշտություն չկա: Սովորողին օտար լեզու
կիրառելու հնարավորություն պետք է մնա:
Աղբյուրը՝ կրթահամալիրի կայք