Հունիսի 1-ը Միջին դպրոցում

Հունիսի մեկը Միջին դպրոցում նշեցինք տարաբնույթ ճամբարային աշխատանքներով, ամառային արևոտ ճամփորդություններով ու համեղ, սառը պաղպաղակով:

Հակաբացիլ կոմիտասյան համատեղ կատարումներով օրը դարձավ ավելի երաժշտական ու գունեղ: Եղան համագործակցային նախագծեր: Միջին դպրոցի ճամբարականներն այցելեցին իրենց կրտսեր ընկերներին ու քննարկեցին օրվա խորհրդին առնչվող բազմաթիվ թեմաներ, կազմակերպեցին տարբեր խաղեր:

12 ուղղություններով ճամփորդություններ մեկնարկեցին՝ քաղաքային թափառումներ, մասնակցություն գրքի փառատոնին և ճամփորդական բազմաթիվ այլ ուսումնական արկածներ: Օրվա խորհրդով ճամբարային եռուզեռը սովորողների համար ավելի քաղցրացավ  համեղ պաղպաղակներով;

Հունիսի մեկն այս տարի էլ դարձավ սիրելի ամառային ճամբարի հիշարժան օրերից մեկը:

Ջոկատների ղեկավարների ամփոփումները․


middleschool

Edit Delete