Այց ուսումնական ագարակ

Սոնա Կարապետյան

Շաբաթօրյա առավոտը սաների համար սկսվեց դեպի Ագարակ տանող ճանապարհով։ Զրույցով, բարևով, խաղով հասանք ձիուկների մոտ։ Ուրախությունից և’ սաներն էին հրճվում, և’ ագարակի բնակիչները։ Ախոռի բներում իսկական իրարանցում էր` թռչկոտում էին այծիկները, խրխնջում ձիերը, պոնիներն ու իշուկները ականջներն էին թափահարում։Իսկ ամենաուրախը ձիուկ Մաշան էր, սաների ամենահավատարիմ ընկերը, չէ՞ որ նրան պիտի թամբեին ու հեծեին։Մայր ու բալիկ պտույտը արեցին տարածքում և շնորհակալություն հայտնեցին Մաշային , ընկեր Միշային ու բոլոր նրանց, ում հետ միասին կերակրեցին Ագարակի բնակիչներին։

Մանրամասները՝ Սոնա Կարապետյանի բլոգում․․․


northschool

Edit Delete