Արվեստի փառատոն 2023
6/9/2023, 11:32:00 PM
Created By`
LusinePashayan
Հունիսի 1-ից
Հարգելի սովորող, գործընկեր, բարեկամ․
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հունիսի 1-ից հեղինակային կրթական ծրագրի ամենամյա «Արվեստի փառատոնն է:
Փառատոնի ուղղություննեն են՝
- Քանդակ
- Խեցեգործություն
- Գեղանկար
- Գրաֆիկ դիզայն
- Տպագրական գրաֆիկա
- Լուսանկարչություն
- Կինոարվեստ
- Սթրիտ արտ
- Սաունդ արտ
- Մետաղագործություն
Փառատոնին միանում են ոլորտի լավագույն մասնագետները՝ վարպետաց պարապմունքներով, համերգներով։
Փառատոնին մասնակցության հայտը լրացնելու վերջնաժամկետը՝ հունիսի 10-ը։
Հանդիպումներին մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել հանդիպումից առնվազն երեք օր առաջ։
Մասնակիցների գիշերակացը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Երևանի, Արատեսի, նախագծով որոշված այլ հարթակների կացարաններում։
Կազմակերպիչ՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր:
Համադրող՝ Քնարիկ Ներսիսյան