Ստուգատեսի՝ որպես ուսումնական գործունեության կազմակերպման կարգ
5/24/2023, 6:25:00 AM
Created By`
LusinePashayan
Ստուգատեսները` որպես ուսումնական գործունեության այլ ձև, նախատեսվում են կրթական ծրագրի և (կամ) ուսումնական կենտրոնի տարեկան ծրագրով։ Ստուգատեսը նախապատրաստում և կազմակերպում են դասավանդողները և սովորողները միասին` որպես ուսումնական նախագիծ։ Ստուգատեսի նախապատրաստման համար ստուգատեսից առնվազն մեկ ամիս առաջ կրթահամալիրի տնօրենի հրանմանով որոշվում է նախագծի համակարգողը, որը.
- խմբի հետ մշակում է ստուգատեսի ծրագիրը, օրացույցը, աշխատակարգը, ստուգատեսի նյութերին ներկայացվող պահանջները՝ ըստ անվանակարգերի.
- կրթահամալիրի տնօրենի հաստատմանն է ներկայացնում ստուգատեսին ներկայացված աշխատանքները գնահատող հանձնաժողով (մրցութային հանձնաժողով), նրա աշխատակարգը.
- ապահովում է ստուգատեսի բաց լինելը` իրազեկման բոլոր միջոցներով (նամակ, հայտարարություն կրթահամալիրի կայքում, այլ ԶԼՄ-ներում, սոցիալական կայքէջերում և այլն) ստուգատեսի մասին տեղեկացնում է ԶԼՄ-ներին, գործընկերներին, նախատեսվող մասնակիցներին, հրավիրում է մասնակցելու այլոց.
- կազմակերպում է ստուգատեսի մրցանակային ֆոնդի ձևավորումը, անհաժեշտության դեպքում՝ որոշում է մրցանակները.
- իրականացնում է ստուգատեսի լուսաբանումը (մեկնարկի և ամփոփման ասուլիս, կայքի լուր, ռադիոլուր, տեսադարան, հեռուստալուր, ֆիլմ).
- կրթահամալիրի դպրոցների սովորողների` անհատապես և խմբով, կազմակերպված մասնակցությունը ստուգատեսին ուսումնական պլանի իրականացման ցուցանիշ է, գրանցվում է դպրոցի ղեկավարի, կազմակերպչի, դասվարի, ստուգատեսի պատասխանատուի հաշվետվություններում.
- ստուգատեսի ամփոփումից հետո մեկ շաբաթվա ընթացքում մանկավարժության կենտրոն է ներկայացնում ստուգատեսի բովանդակային հաշվետվությունը`
ըստ անվանակարգերի ներկայացված նյութերի ընդհանուր գնահատում,
կրթահամալիրի դպրոցների և այլ դպրոցների սովորողների, դասավանդողների մասնակցություն՝ ըստ կրթական աստիճանների,
ստուգատեսի ծրագրի կատարման վերլուծություն,
հաջորդ տարվա ստուգատեսի (ստուգատեսի զարգացմանը) ուղղված առաջարկություն,
ստուգատեսին բնագավառի՝ կրթահամալիրում իրականացվող հեղինակային ուսումնական ծրագրերի լրամշակման առաջարկություն։
Ստուգատեսին ուղղված պահանջներ
- կրթական բոլոր աստիճանների սովորողների, ստուգատեսի բովանդակությամբ որոշված՝ կրթահամալիրի համապատասխան մասնագիտական խմբի (խմբերի) բոլոր մանկավարժական աշխատողների մասնակցության ապահովում.
- ըստ ստուգատեսի ուղղվածության՝ տարբեր բնագավառների ծրագրերով իրականացված ուսումնական նախագծերի ներառում.
- ստուգատեսի ծրագրում հեղինակային կրթական ծրագրի կազմակերպման և արդյունքների ցուցադրություն-ներկայացումների, վարպետության դասերի, մեկնարկի ասուլիսի, ամփոփում կլոր սեղանի կազմակերպում.
- ստուգատեսի կազմակերպիչների և մրցանակային հանձնաժողովի տարորոշում.
- ստուգատեսի աշխատանքների գնահատման մեջ տարբեր բնագավառների մասնագետների, ծնողների, կրթահամալիրի շրջանավարտների, ոլորտի գործընկեր մասնագետների ընդգրկում.
- ստուգատեսի արդյունքների ամփոփում ստուգատեսին հաջորդող մեդիաուրբաթ-համերգին։
Աղբյուրը՝ կրթահամալիրի կայք