Ամառային ստեղծագործական բաց ճամբարի կազմակերպման կարգ

Ամառային ստեղծագործական բաց ճամբարը (այսուհետ՝ ճամբար) ուսումնական նախագիծ է: Այն կազմակերպվում է նույն հետաքրքրություններ ունեցող տարատարիք սովորողների համար: Ճամբարը բաց է, կարող է մասնակցել նաև կրթահամալիրում չսովորողը: Կերպարվեստի-դիզայնի-տեխնոլոգիայի ճամբարը գործում է որպես ստեղծագործական պլեներ: ճամբարի ղեկավարին (այսուհետ՝ ղեկավար) և նրա ներկայացմամբ՝ ճամբարի ջոկատների ղեկավարներին, նշանակում է կրթահամալիրի տնօրենը: Ճամբարի տևողությունը 12 օր է (երկուշաբթիից մինչև հաջորդ շաբաթվա ուրբաթ):

Ճամբարի գործունեության պարտադիր բաղադրիչ են.

  • առավոտյան ընդհանուր տողան,
  • մասնագիտական պարապմունքներ (կարող են կազմակերպվել ըստ տարիքային խմբերի),

·     ընդմիջում,

·     մարզական պարապմունքներ, այդ թվում՝ հեծանիվ, լող, շախմատ,

·     շրջակա միջավայրի խնամքի աշխատանք,

·     մշակութային ժամանաց (ֆիլմի դիտում-քննարկում, համերգի ունկնդրում),

·     պարուսուցում,

·     օրվա վերջի ընդհանուր տողան։

Ճամբարը ծնողների համաձայնությամբ կարող է ունենալ նաև արտագնա, արշավախմբային բաղադրիչ։ 

Ճամբարի գործունեության ծրագիրը և աշխատակարգը հաստատում է կրթահամալիրի տնօրենը:

Ճամբարի ուղեգրի արժեքը ղեկավարի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի տնօրենը: Սովորողը ուղեգիր կարող է ստանալ տարվա ընթացքում առարկայական ֆլեշմոբների, պլեներների, ցուցադրությունների արդյունքում: Մարզերից եկած սովորողների գիշերակացը կազմակերպվում է կրթահամալիրի կացարաններում:

Ճամբարի գործունեությունը ամեն օր լուսաբանվում է կրթահամալիրի կայքում, համապատասխան ուսումնական կենտրոնի, մասնախմբի բլոգում, մասնակիցների բլոգներում:

Ճամբարի ավարտից հետո, մեկշաբաթյա ժամկետում, ղեկավարը ներկայացնում է ճամբարի գործունեության բովանդակային և ֆինանսական հաշվետվություն:  

 Աղբյուրը՝ կրթահամալիրի կայք


MSKH

Edit Delete