1-12-րդ դասարանում սովորողի ընտրությամբ գործունեության կազմակերպման կարգ

Հաստատվել է կրթահամալիրի կառավարման խորհրդի 29.08.2024թ. նիստին

1-12-րդ դասարանում որպես անհատական պլանի բաղկացուցիչ, սովորողն ընտրում է ուսումնական պլանով որոշված գործունեություն, դասընթաց (այսուհետ՝ դասընթաց). 1-3-րդ դասարանում` շաբաթական 2 ժամանոց մեկ, 4-5-րդ, 6-8-րդ, 9-րդ դասարանում` 4 ժամանոց մեկ կամ 2-ական ժամով երկու, 10-11-րդ, 12-րդ դասարանում մինչև երեք դասընթաց: Դասընթացը կազմակերպվում է մասնաշենքերից մեկում, գործունեությանը համապատասխանող տարածքում, մասնագիտակացված միջավայրում՝ կրթահամալիրի ուսումնական կենտրոնում, լաբորատորիայում, արվեստանոցում, արհեստանոցում, կաբինետում։

1-3-րդ դասարանում դասավանդող դասվարը ուսումնական տարվա ընթացքում մասնակցում է  սովորողի ընտրությամբ գործունեության դասընթացներից մեկին` որպես երկրորդ ուսուցիչ: Դա նրա համար դիտվում է որպես մասնագիտական զարգացում գործունեության միջոցով, մասնագետի անմիջական ղեկավարությամբ:

Դասընթացը կազմակերպվում է 1-3-րդ դասարանում՝ 15-22, 4-9-րդ դասարանում 8-22, 10-12-րդ դասարանում՝ 8-15 հոգիանոց խմբերով: Ավելի փոքրաքանակ խմբեր կարող են կազմակերպվել կրթահամալիրի տնօրենի թույլտվությամբ: Դասընթացի վարումը կրթահամալիրի դասավանդողի՝ սահմանված կարգով գրանցվող ուսումնական ծանրաբեռնվածությունն է: Սովորողների մասնակցությունը դասընթացի պարապմունքներին գրանցվում է սահմանված կարգով։

Դասընթացը կազմակերպվում է հաստատված ծրագրով, ուսումնական պարապմունքները կազմակերպվում են որպես ուսումնական նախագծեր։ Սովորողի գործունեության արդյունքները գնահատվում են 1-ին, 3-րդ ուսումնական շրջանների վերջում, ներկայացվում են հանրակրթական ստուգատեսներում, փառատոներում, ցուցահանդես-ներկայացում-համերգներում։

Սովորողը կարող է փոխել ընտրությունը նախագծային ուսուցման առաջին շաբաթվա ընթացքում, ուսումնական շրջանի վերջում, սահմանված կարգով նոր անհատական պլան կազմելիս: 


MSKH

Edit Delete