Ուսումնական ագարակ

Կրթահամալիրի ուսումնական ագարակը հեղինակային կրթական ծրագրի ամենագործուն ուսումնական կենտրոններից մեկն է։ Այն բաց լաբորատորիա է կրթահամալիրի բոլոր տարիքի սովորողների համար: Ագարակում ուսումնական պարապմունքներ են անցկացնում  2 տարեկանից սկսած: 
Ուսումնական ագարակում սովորողները
  • խնամում, կերակրում են ագարակի բնակիչներին՝ ձիերին, պոնիներին, իշուկներին, թռչուններին, շներին, ճագարներին
  • ձիավարում են
  • խնամում են միջավայրը
  • իրականացնում են երկրագործական աշխատանքներ
  • թոնրատանը լավաշ են թխում
  • զբաղվում են եռամարտով
  • ամռանը՝ նաև լողում բաց լողավազանում

Ագարակում կազմակերպվում են

  • ծեսեր
  • կենդանաթերապիայի պարապմունքներ
  • ձիավարության պարապմունքներ
Ուսումնական ագարակ կարող են այցելել տարատարիք սովորողների խմբեր Հայաստանի ողջ տարածքից, Արցախից, արտերկրից:
Ուսումնական ագարակի բլոգը՝ https://farmmskh.wordpress.com/ :

MSKH

Edit Delete