Ռոդարիական երկանդամություն խաղ-հնար
5/5/2023, 2:41:00 PM
Created By`
Անի Միրզոյան

Սոֆյա Մամյան
Այսօր՝ մայիսի 4-ին, Հյուսիսային դպրոցի 4-1 և 3-1 դասարանները հանդիպեցին և համագործակցային նախագծի շրջանակում միասին աշխատեցին։ Չորրորդցիները նախապես ծանոթացել էին ռոդարիական երկանդամություն խաղ-հնարին, ապա հորինել՝ երեք ավարտով պատմություններ։ Ահա և ներկայացրեցին իրենց պատմությունները, իսկ երրորդցիները ուշադիր լսեցին, քննարկեցին և մեկնաբանեցին իրենց ամենից շատ դուր եկած ավարտը։ Համագործակցության ընթացքում սովորողները զվարճացան, տխրեցին, ճամփորդեցին երևակայական պատմությունների հերոսների հետ։ Հաջորդ շաբաթ նույն նախագծով 4-րդ դասարանի սովորողներին կայցելեն 3-րդ դասարանի սովորողները։ Մանրամասներն՝ այստեղ։