Հրավիրում ենք մասնագիտական կրթություն ստանալու Քոլեջում
2023-2024 ուսումնական տարի
Մասնագիտական ուսուցման միջավայր՝ արվեստանոց-արհեստանոց-լաբորատորիաներով։ Մասնագիտական արտադրությամբ ուսուցում։ Կրթական ծրագրի կազմակերպումը՝ ուսումնական օրացույցով, ուսումնական նախագծերով, ուսուցման անհատական թվային գործիքներով։ Նախասիրությունների զարգացման բաց ակումբներ, ուսումնական օրացույցով որոշված բաց ստեղծագործական հավաքներ, ստուգատեսներ, ցուցահանդես-համերգ-ներկայացումներ, տոներ։ Քաղաքային, արշավախմբային-ռազմամարզական ճամբարներ։
Ընդունելության կարգ
Դիմորդի դիմում հայտը և փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ընդունվում են կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ընդունելության պայմանների վերաբերյալ հայտարարության հրապարակման օրվանից սկսած.
- Ոչ ոլորտային մասնագիտություններով` մինչև օգոստոսի 15 ներառյալ` ժամը 18-00
- Ոլորտային մասնագիտություններով` մինչև օգոստոսի 3-ը ներառյալ` ժամը 18-00, իսկ քննություններն անցկացվում են օգոստոսի 5-ից 15-ը ընկած ժամանակահատվածում
Դիմորդը կարող է դիմել մեկ ուսումնական հաստատություն մեկ մասնագիտության հայտագրմամբ՝ անվճար և վճարովի ուսուցման հիմունքով:
Դիմորդը` կրթության կառավարման տեղեկատվական համակարգում էլեկտրոնային եղանակով լրացնում է դիմում հայտը, որն իր մեջ ներառում է անձնական տվյալները (անուն ազգանուն հայրանուն, ծննդյան օր ամիս տարեթիվ, Էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար), ինչպես նաև Հանրային ծառայության համարանիշը կամ օրենքով սահմանված կարգով դրանից հրաժարվելու մասին տեղեկանքի համարը և կից ներբեռնում է նաև`
- լուսանկար
- կրթության մասին փաստաթղթի (դիպլոմի դեպքում նաև ներդիրի) պատճենը
- անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձնագիր, կամ ծննդյան վկայական՝ մինչև 16 տարեկան դիմորդի համար, կամ զինվորական գրքույկ, կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության բաժինների կողմից տրվող անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, կացության վկայական, փախստականի վկայական)
- դիմում հայտ ներկայացրած ուսումնական հաստատության հաշվեհամարին փոխանցած գումարի անդորրագրի պատճենը:
2023-2024 ուսումնական տարվա մասնագիտությունները
Միջին մասնագիտական կրթություն
- Շուկայաբանություն
Որակավորումը՝ Մարկետոլոգ
Կրթության հիմքը՝ հիմնական
Ուսումնառող տարիները՝ 3 - Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն
Որակավորումը՝ Տեխնոլոգ՝ խմորման արտադրության և գինեգործության
Կրթության հիմքը՝ հիմնական
Ուսումնառող տարիները՝ 3․5 տարի - Հագուստի մոդելավորում և նախագծում
Որակավորումը՝ Մոդելավորող-նախագծող՝ հագուստի
Կրթության հիմքը՝ հիմնական
Ուսումնառող տարիները՝ 3․5 տարի - Համակարգչային գեղարվեստական նախագծում
Որակավորումը՝ Վեբ-դիզայներ
Կրթության հիմքը՝ հիմնական
Ուսումնառող տարիները՝ 3 - Նախադպրոցական կրթություն
Որակավորումը՝ Դաստիարակ` նախադպրոցական կրթության
Կրթության հիմքը՝ հիմնական և միջնակարգ
Ուսումնառող տարիները՝ 3 և 2 - Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպում՝ օտար լեզվի խորացված իմացությամբ
Որակավորումը՝ Մենեջեր՝ զբոսաշրջության ծառայությունների սպասարկման
Կրթության հիմքը՝ հիմնական
Ուսումնառող տարիները՝ 4 - Զարդակիրառական արվեստ և ժողովրդական արհեստներ
Որակավորումը՝ Նկարիչ՝ ձևավորող
Կրթության հիմքը՝ հիմնական
Ուսումնառող տարիները՝ 4 - Հաշվողական տեխնիկայի միջոցների և համակարգչային ցանցերի տեխնիկական սպասարկում
Որակավորումը՝ Տեխնիկ` հաշվողական տեխնիկայի և համակարգչային ցանցերի տեխնիկական սպասարկման
Կրթության հիմքը՝ հիմնական
Ուսումնառող տարիները՝ 4 - Լուսանկարչական գործ
Որակավորումը՝ Լուսանկարիչ
Կրթության հիմքը՝ հիմնական
Ուսումնառող տարիները՝ 3.5 - Գրադարանային գործ մասնագիտություն
Որակավորումը՝ Գրադարանավար
Կրթության հիմքը՝ միջնակարգ
Ուսումնառող տարիները՝ 2
2023-2024 ուսումնական տարվա մասնագիտությունները
Նախնական մասնագիտական կրթական ծրագիր
Ոսկերչություն
- Որակավորումը՝ ոսկերիչ
- Կրթության հիմքը՝ հիմնական
- Ուսումնառող տարիները՝ 3
Կարի արտադրության տեխնոլոգիա
- Որակավորումը՝ դերձակ
- Կրթության հիմքը՝ միջնակարգ
- Ուսումնառող տարիները՝ 1
Գինեգործություն և հյութերի արտադրություն
- Որակավորումը՝ տեխնոլոգ
- Կրթության հիմքը՝ միջնակարգ
- Ուսումնառող տարիները՝ 1
Պարտեզապուրակային գործ
- Որակավորումը՝ պարտիզպան
- Կրթության հիմքը՝ միջնակարգ
- Ուսումնառող տարիները՝ 1
Բրուտագործություն
- Որակավորումը՝ բրուտագործ
- Կրթության հիմքը՝ միջնակարգ
- Ուսումնառող տարիները՝ 1
Հացաթխման արտադրության տեխնոլոգիա
- Որակավորումը՝ հացթուխ
- Կրթության հիմքը՝ միջնակարգ
- Ուսումնառող տարիները՝ 1
Ոսկերչություն
- Որակավորումը՝ ոսկերիչ
- Կրթության հիմքը՝ միջնակարգ
- Ուսումնառող տարիները՝ 1
Լուսանկարչական գործ
- Որակավորումը՝ լուսանկարիչ
- Կրթության հիմքը՝ միջնակարգ
- Ուսումնառող տարիները՝ 1
Մանրամասն տեղեկությունների համար եկեք Քոլեջ՝ ՀԱԹ Բ-1 թաղամաս, Անդրանիկի 92/1, զանգեք (010) 740022, (077) 092848, (094) 132026, գրեք t.bleyan@mskh.am հասցեով։