Գարնանային աշխատանքները Հյուսիսային դպրոցի մանկավարժական ճամբարում
3/29/2023, 1:45:00 PM
Created By`
Հերմինե Անտոնյան

Մանկավարժական գարնանային ճամբարը շարունակվում է․․․
Այսօր ճամբարի երրորդ օրն էր։ Հյուսիսային դպրոցում օրն սկսեցինք գարնանային պարտիզապուրակային աշխատանքներով։ Դասավանդողների խմբերը Հյուսիսային դպրոցի տարբեր պուրակներում տարբեր աշխատանքներ էին իրականացնում․ մի խումբը արևմտյան պուրակն էր մաքրում աղբից, ծաղիկներ է տնկում, ջրում, մի այլ խումբ աշխատում էր Սիենայի և եղրևանիների պուրակում, մյուսներն էլ այգեպանի հետ սերմնացան էին իրականացնում հարավային լանջերին։
Հյուսիսային դպրոցում դեռևս շարունակվում է 6 տարեկանների մուտքի ճամբարը․․․Ճամբարականներն այսօր հեծանիվ էին վարում, զատկանկարներ ստեղծում․․․