Մանկավարժության լաբորատորիա
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Մանկավարժության լաբորատորիա
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մանկավարժության լաբորատորիան կազմակերպում և համակարգում է կրթահամալիրում իրականացվող ուսումնամեթոդական, հետազոտական աշխատանքները: Լաբորատորիան ղեկավարում է կրթահամալիրի տնօրենի տեղակալը ուսումնահետազոտական գծով:
Լաբորատորիան համակարգում է կրթահամալիրի մասնախմբերի աշխատանքը: Կրթահամալիրում հեղինակային մանկավարժություն ստեղծող, իրականացնող, տարածող մանկավարժական աշխատողը, որ ընդգրկված է կրթահամալիրի որևէ մասնախմբում, լաբորատորիայի աշխատակից է: Լաբորատորիայի աշխատանքներում ներգրավվում են նաև երեխայի ետծննդյան արձակուրդում գտնվողները, այլ պատճառով ժամանակավորապես ֆիզիկական միջավայրից բացակայող աշխատողները, կրթական համայնքի այլ մասնագետները՝ որպես ընտանեկան դպրոցների ուսուցիչներ:
2020թ. հուլիս – օգոստոս ամիսների համար լաբորատորիան կազմակերպում է.
- մարտ-հունիս ամիսներին ընտանեկան դպրոցների գործունեության ամփոփումը.
- հեռավար ուսուցման համար ստեղծված ուսումնական նյութերի լրամշակումը.
- 2020-2021 ուսուտարվա դասընթացների ստեղծված, լրամշակված ծրագրերի փորձաքննությունը.
- հանրակրթության պետական չափորիշիչների, առարկայական չափորոշիչների, ծրագրերի քննարկումը:
Մանկավարժության լաբորատորիայի բլոգի հղումը։