Մասնաժողով

ՀՀ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
2023-2024 ուստարի, Կրթահամալիրի մասնաժողովի աշխատակարգ

Հաստատվել է կրթահամալիրի կառավարման խորհրդի 30.08.2023թ. նիստում

Կրթահամալիրի մասնաժողովի (այսուհետ` մասնաժողով) գործունեությունը որոշված է «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի կանոնադրությամբ (կետ 23, 27, 48)։ 

Մասնաժողովը կրթահամալիրի մանկավարժական, ուսումնամեթոդական, հետազոտական գործունեությունը պլանավորող, համակարգող և կարգավորող կոլեգիալ մարմին է:Կրթահամալիրի մասնախմբերի, ուսումնական կենտրոնների ղեկավարները ձևավորում են կրթահամալիրի մասնաժողովը (այսուհետ՝ մասնաժողով): 

Մասնաժողովի անհատական կազմը և փոփոխությունները կրթահամալիրի տնօրենի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի խորհուրդը; 

Մասնաժողովը ղեկավարում է կրթահամալիրի փոխտնօրենը: Մասնաժողովն իր աշխատանքը կազմակերպում է նիստերի միջոցով: Մասնաժողովի նիստերը, որպես կանոն, կազմակերպվում են յուրաքանչյուր ամսվա վերջին երեքշաբթին։ Կրթահամալիրի տնօրենի առաջարկով կարող է կազմակերպվել մասնաժողովի արտահերթ նիստ։ Մասնաժողովի նիստերը կարող են անցկացվել առցանց: Մասնաժողովին ներկայացվող նյութերը պատրաստվում են հեռավար, առցանց քննարկումների միջոցով: Մասնաժողովն իր որոշումները ընդունում է համաձայնությամբ։  

Մասնաժողովը սահմանված կարգով կրթահամալիրի խորհրդի հաստատմանն է ներկայացնում  

  • կրթահամալիրի կրթական հայեցակարգը. 
  • մասնաճյուղերի ուսումնական պլանները՝ ըստ ուսումնական շրջանների, ուսումնական պլանը սպասարկող կարգերի. 
  • առարկայական ծրագրերը, այդ թվում՝ սովորողի ընտրությամբ գործունեության և դասընթացների, լրացուցիչ կրթության. 
  • ուսումնական ձեռնարկների և մեթոդական ուղեցույցների ցանկը. 
  • կրթահամալիրում իրագործվող ծրագրերը, հետազոտական և մեթոդական աշխատանքների թեմաները. 
  • կրթահամալիրի խորհրդի կողմից նախարարությանը ներկայացվող կրթահամալիրի գործունեության առարկային, նպատակներին և խնդիրներին համապատասխան առաջարկություններ։ 

Մասնաժողովը հաստատում է՝ հեղինակային կրթական ծրագրերի ուսումնական պլաններով որոշված՝  ուսումնական ստուգատեսային-նախագծային ճամբարների՝ երկրորդ, չորրորդ շրջանների կազմակերպման կարգը, լրացուցիչ կրթության դասընթացների ցանկը, կազմակերպման կարգը, այլ հարցեր։ 

Մասնաժողովն ունի իրէջըմանկավարժության կենտրոնի բլոգում, տարածման էլեկտրոնային հասցեն՝masnajhoghov@mskh.am: 

Մասնաժողովի անդամը 

  • մասնակցում է մասնաժողովի նիստերին, նաև՝ առցանց  
  • ծանոթանում է հերթական նիստի օրակարգի նախագծին և երեք աշխատանքային օրվա ընթացքում մասնաժողովին (վերևում բերված հասցեով) ներկայացնում է իր առաջարկները կամ համաձայնությունը (չարձագանքելը համաձայնության նշան չէ) 
  • ծանոթանում է նիստին ներկայացված նյութերին և նիստից հետո մեկ շաբաթվա ընթացքում  ներկայացնում է իր դիտարկումները։ 

Մասնաժողովի ղեկավարը 

  • մասնաժողովի նիստից 10 աշխատանքային օր առաջ հրապարակում է հերթական նիստի օրակարգի նախագիծը. 
  • մասնաժողովի անդամներից ստացած հիմնավորված առաջարկները ներառում է նիստի օրակարգում և հրապարակում է նիստի օրակարգը. 
  • մասնաժողովում հարց ներկայացնողներին, մասնաժողովի անդամներից բացի, տեղեկացնում է նիստի մասին. 
  • վարում է մասնաժողովի նիստը. 
  • մասնաժողովի որոշումները ներկայացնում է կրթահամալիրի տնօրենի հաստատմանը. 
  • կրթահամալիրի կանոնադրությամբ որոշված փաստաթղթերը ներկայացնում է կրթահամալիրի կառավարման խորհրդում։ 

Մասնաժողովի նիստները բաց են։ Կրթահամալիրի տնօրենը, հիմնադիր տնօրենը, մասնաճյուղերի ղեկավարները մասնաժողովի նիստին մասնակցում են ի պաշտոնե։ Օրակարգում ընդգրկված հարցը (ծրագիր, նախագիծ, առաջարկություն, հաշվետվություն և այլ) ներկայացնողների մասնակցությունը պարտադիր է։ Նիստին կարող են հրավիրվել այլ մարդիկ։ 

Մասնաժողովի անհատական կազմը՝ այստեղ։


MSKH

Edit Delete