Վարչական խորհուրդ

Կրթահամալիրի ներքին կարգապահական կանոնների հավելված

Կրթահամալիրի վարչական խորհուրդը կրթահամալիրի տնօրենի խորհրդատվական մարմին է:

Վարչական խորհրդի կազմը և աշխատակարգը տնօրենի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի խորհուրդը (այսուհետ` խորհուրդ): Վարչական խորհուրդը ղեկավարում է կրթահամալիրի տնօրենը, աշխատանքները կազմակերպում է կրթահամալիրի գրասենյակի ղեկավարը: Վարչական խորհրդի կազմում ընդգրկվում են.

  • կրթահամալիրի մասնաճյուղ ուսումնական հաստատությունների, ուսումնական կենտրոնների ղեկավարները.
  • կրթահամալիրի ծառայությունների ղեկավարները
  • կրթահամալիրի տնօրենի առաջարկությամբ՝ այլ մասնագետներ:  

Վարչական խորհուրդը սահմանված կարգով քննարկում է.

  • կրթահամալիրի մասնաճյուղ ուսումնական հաստատություններում սովորողների ընդունելության և ազատման հետ կապված հարցերը (այդ թվում` նախակրթարանում, երկարացված օրվա խմբերում, լրացուցչ կրթության խմբերում)
  • կրթահամալիրի, կրթահամալիրի սովորողների և նրանց օրինական ներկայացուցիչների կողմից ուսումնառության պայմանագրերով որոշված պարտավորությունների կատարումը
  • կրթահամալիրի օբյեկտների ընթացիկ սպասարկման և պահպանության աշխատանքները
  • կրթական օբյեկտների վերանորոգման, բարեկարգման ծրագրերը և աշխատանքների ընթացքը
  • կրթական օբյեկտների արտաքին բարեկարգման աշխատանքները
  • ըստ կրթահամալիրի նախահաշվի ֆինանսական ծախսերի հաշվետվությունները։

Վարչական խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են երկշաբաթյա պարբերությամբ: Վարչական խորհրդի  նիստի օրակարգը և նյութերը mskh.am-ում հրապարակում է կրթահամալիրի գրասենյակի ղեկավարը՝

  • օրակարգը՝ 3 օր առաջ
  • քննարկվող փաստաթղթերը (հղումները)՝ օրակարգի էջում առնվազն 1 օր առաջ:

Հրապարակված նյութերին ծանոթանալը պարտադիր է վարչական խորհրդի անդամի համար. բացակայող անդամը կարող է արձագանքել առցանց։

Վարչական խորհրդի արտահերթ նիստ կարող է գումարվել կրթահամալիրի տնօրենի առաջարկով:

Վարչական խորհրդի բլոգի հղումը։


MSKH

Edit Delete