• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe

«Մեր թաղը» ուսումնական նախագիծ

Նկարագրություն: 
Այսօր Հիմնական դպրոցի ճամբարականների հետ ջրառատ օր անցկացնելուց հետո սկսեցինք ուսումնասիրել «Մեր թաղը». Հասցե` Ծովակալ Իսկակով կամ ինչպես հայտնի է՝ Անկախ մայլա: Եղանք մոտակա փոքրիկ պուրակում, օգտվեցինք կարուսելներից:Քրքիջը լցվել էր օդում... Պուրակում կար աղունիկների համար պատրաստված տնակ՝ մեջը լիքը սիրունատես աղունիկներ: Մենք երկար նայեցինք և հիացանք իրենցով; Գուաշներ էլ էինք մեզ հետ վերցրել, մեզ մոտեցան մոտ ապրող երեխաներ, այնուհետև դպրոցի սովորողներից, ովքեր ապրում են մեր թաղամասում և սկսեցինք նկարել...Բացօթյա պլեներ «Մեր թաղում»: Այնուհետև վերադարձանք մեր ջրառատ ճամբար և օրը եզրափակեցին լողավազանում:Ջրային վարժություններ, խաղեր, գույզգուն փուչիկներ... Շարունակելի... Նյութը՝ Կարինե Բաբուջյանի: Լուսանկարները՝ Շամիրամ Պողոսյանի: