Լեզուների եվրոպական օր. Նունե Այդինյան և 10-րդ դասարանցիներ

Լեզուների եվրոպական օր. Նունե Այդինյան և 10-րդ դասարանցիներ

Նունե Այդինյան և 10-րդ դասարանցիներ

Արդեն երրորդ տարին է, որ Նունե Այդինյանը իր սովորողների հետ «Լեզուների եվրոպական օր» կարճաժամկետ նախագծով նշում սեպտեմբերի 26-ը:   Լավ էին պատրաստվել սովորողները: Մի որևէ լեզու ներկայացնելիս նրանք ջանում էին բացահայտել և ներկայացնել այն ամենակարևոր առանձնահատկությունները, որոնցով տարբերվում է տվյալ լեզուն այլ լեզուներից: Օրինակ՝ երբ ներկայացնում էին գերմաներենը, նշեցին, որ այս լեզվին բնորոշ է այն, որ լեզվում շատ են հանդիպում երկար բառերը: Ֆրանսերենի մասին խոսելիս նշվեց, որ այն համարվում է սիրո խոստովանության լեզու: Անգլերենի մասին խոսելիս ներկայացվեց այդ լեզվի պատմությունը և հիմնավորվեց, թե ինչու է այն դարձել միջազգային լեզու ամբողջ աշխարհում: Թուրքերենը ներկայացնելիս ասվեց, որ այն համեմատաբար հեշտ են սովորում, քանի որ միևնույն արմատին վերջածանցներ են ավելացնում և ստանում են տարբեր խոսքի մասեր արտահայտըող բառեր: Ինչ վերաբերում է մեր մայրենի լեզվին, ասվեց, որ հայերը այնքան են սիրում և այնքան մեծ նշանակություն են տալիս հայերենի այբուբենին, որ հայերեն տառերի հուշարձան են կանգնացրել: Ասվեց նաև, որ նորվեգերեն խոսողը հեշտությամբ կարող է հասկանալ շվեդերեն և դանիերեն: Շնորհակալություն Նունե Այդինյանին այս հիանալի նախագծի իրականացման համար: 



MSKH