• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ամառային դպրոց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային, Հարավային, Միջին դպրոցների ամառային, լողափնյա ճամբարները բաց են հանրապետության, արտերկրի դպրոցականների համար։

Ուսումնական ճամբարները բաց են 5-15 տարեկանների համար, որ ամառն անցկացնում են Երևանում։ Հնգօրյա ուղեգրի արժեքը՝ 10.000 դրամ:

Ճամբարները լողափնյա են, ստեղծագործական, ուսումնական, փորձարարական։ Ճամբարներում իրականացվում է նաև քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի միջազգային ամենամյա փառատոնի նախագիծը։

Ճամբարները կազմակերվում են օդափոխված, ստեղծական, հետաքրքիր միջավայրում։

Ճամբարականները նախագծեր են իրականացնում կրթահամալիրի լաբորատորիաներում՝ Ուսումնական Ագարակում, Քանդակի դպրոցում, Խաղողի և Գինու դպրոցում, բաց և փակ լողավազաններում, մարզասրահներում, Շախմատի դպրոցում, այլուր։

Ճամբարականները աշխատում են նաև կրթահամալիրի անընդհատ թարմացվող, նորարարական  գրադարանի ընթերցասրահներում՝ ունենում ընթերցանության ժամեր, կարող են օգտվել նաև մեդիագրադարանից՝ ընթերցել առցանց։

Գործում են երկուշաբթիից ուրբաթ, ժամը՝ 09։00-18։00։

Ամառային դպրոցների հասցեները՝