• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • فارسی

Արևմտյան դպրոց-պարտեզի կանաչներում...

Նկարագրություն: 
Այս անգամ ֆոտոշրջայցը Արևմտյան պարտեզում է: Երբ նոր ես դպրոցին մոտենում, կանաչը շագանակագույնին մի քիչ զիջում է, հետո քանի առաջ ես գնում, կանաչն ուժեղանում է, որոշ մասերում այնքան, որ աչքդ ծակում է: Ակնհայտ շատացել է այս գույնը ու բակ-պարտեզում հանդիպած տարատարիք սովորղների աշխատանքները, բարեկիրթ պարտիզպան Էդմոնդի ղեկավարությամբ, այս ուղղությամբ շարունակվում են: