• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Լրահոսից

Եթե ուսուցիչ եք, աշխատում եք Հայաստանի հանրակրթական դպրոցներից որևէ մեկում, ունեք բակալավրի աստիճան, դասավանդման փորձ (5 տարի և ավելի), լավ խոսում եք անգլերեն և ցանկանում եք 2021թ․ վեց շաբաթով մասնակցել ակադեմիական սեմինարների Միացյալ Նահանգների բուհերից մեկում, ապա «Ֆուլբրայթի ուսուցչական գերազանցության և ձեռքբերումների» (TEA) ծրագիրը հենց ձեզ համար է։

  • Հայտը լրացվում է առցանց՝ http://oas.irex.org/fulbrighttea։ 
  • Հայաստանյան մասնակիցների համար հայտերի ներկայացման վերջնաժամկետը ս․թ․ մարտի 25-ն է։
  • Ծրագրի մանրամասների համար տես՝ http://www.usa.am/cms/announcements.php, իսկ հարցերի դեպքում գրեք մեզ էլ․ փոստի [email protected] հասցեով։
  • Հայտի փաթեթը ներբեռնելու համար պահանջվում է արխիվային ֆայլեր բացող ծրագրային ապահովում (ZIP, RAR և այլն)։

Նյութի աղբյուրը։

Լուսանկարը՝ Եվա Բերբերյանի, կինո-ֆոտո գործ