• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սեբաստացի մարզիկը ՀՀ նետաձգության առաջնության մեդալակիր

Կրթահամալիրի մարզական ակումբները յուրհատուկ են նաև նրանով, որ մարզիկները հնարավորություն են ունենում մասնակցելու տարբեր առաջնությունների, ձեռք բերելու մրցանակներ, ճանաչում ստանալու:

Այս անգամ ուրախալի են նետաձգության առաջնության արդյունքները. տեղեկացնում է Գևորգ Հազարումյանը

28.02-01.03.2020-ը կայացավ ՀՀ նետաձգության ձմեռային առաջնությունը։ Առաջնությանը մասնակցեցին 40 մարզիկ, որոնց թվում՝ 10 սեբաստացի մարզիկ՝մարզիչ Գևորգ Հազարումյանի ղեկավարությամբ։ Սեբաստացիները բավականին լավ հանդեսեկան իսկ 11-րդ դասարանի աշակերտուհի Տաթև Աբազյանը գրավեց 3-րդ պատվավոր տեղը և արժանացավ մեդալի և դրամական պարգևի։ Տաթևը երրորդ տեղի համար պայքարում 6/2 հաշվով հաղթեց հակառակորդին։ Շնորհավորում ենք մեր աշխատասեր Տաթևին և մաղթում նորանոր նվաճումներ։

Իր տապավորություններով է կիսվում մեդալակիր, Ավագ դպրոցի 11-րդ դասարանի սովորող Տաթև Աբազյանը՝

Առաջնության է անդրադարձել նաև Հանրային հեռուստաընկերությունը

Շնորհավորում ենք Տաթև Աբազյանին և իր մարզիչին՝ Գևորգ Հազարումյանին: