• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ոստիկանական պատն՝ ընդդեմ մանկավարժների

Դեկտեմբերի 21-ին՝ շաբաթ օրը, ոստիկանական մի մեծ խումբ առավոտ կանուխ արդեն Հյուսիսային դպրոցի և Հ․ 93 մանկապարտեզի տարածքում էր։ Այդ ուղղորդված խումբը ժամանել էր նախապես, որպեսզի շինարաները կարողանային ցանկապատել տարածքը՝ իմանալով, որ սեբաստացիները հերթական անգամ թույլ չեն տա, որ դա տեղի ունենա և նստացույցի միջոցով կիրականացնեն՝ «Ստեղծի՛ր քո իրավունքը» ակցիան՝ ընդդեմ երկաթե ճաղավանդակների, որոնք տեղադրվում են Հ․ 93 մանկապարտեզի տնօրենի կամայականությամբ։ Ոստիկանները կենդանի պատ կազմեցին՝ խոչընդոտելով կրթական տարածքում կրթահամալիրի տնօրենի և ուսուցիչների ազատ տեղաշարժին։ Ոստիկաններից ոմանք սեբաստացիների հետ խոսում էին բղավոցով, սպառնալիքով, հրելով և խոչընդոտելով նրանց խաղաղ նստացույցը։ Գեղարվեստի Քանդակի դպրոցի տնօրենը ահազանգեց ոստիկանություն՝ բողոք ներկայացնելով այս հանցավոր ոստիկանական խմբի դեմ, որոնք ամեն գնով անօրինաբար ահաբեկում էին ուսուցիչներին և կրթահամալիրի տնօրենին՝ սպառնալով ձերբակալել, եթե նրանք խելամիտ ժամկետում՝այն է 10 րոպեում չազատեն լանջը, որի վրա նստած են։ Նստացույցի բոլոր մասնակիցները «Կրթական պարտեզ նախագծի» հետևորդներ են և պայքարում են իրենց սովորողների ազատ, անվտանգ տեղաշարժման իրավունքը պաշտպանելու համար և չեն նահանջելու։

Տեսանյութը՝ Էկոլուրի եթերում