• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Սեբաստացիներ» կրթական հիմնադրամ

Հիմնադրելու որոշումը՝ 2012թ. օգոստոսի 21

Կանոնադրությունը

Պետական գրանցման վկայական (03 Ա 840246)

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

«ՍԵԲԱՍՏԱՑԻՆԵՐ» ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. «ՍԵԲԱՍՏԱՑԻՆԵՐ» կրթական հիմնադրամը (այսուհետև՝ հիմնադրամ) հիմնադրի կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որը հետապնդում է կրթական, մշակութային, գիտական, բարեգործական և այլ հանրօգուտ նպատակներ։
1.2. Հիմնադրամը գործում է ՀՀ Սահմանադրության, ՀՀ օրենսդրության, ՀՀ միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա։
1.3. Հիմնադրամը գործում է օրինականության, կամավորության, ինքնակառավարման և հրապարակայնության սկզբունքներով։
1.4. Հիմնադրամը գործում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում։ Հիմնադրամը կարող է գործել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում՝ այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան։
1.5. Հիմնադրամի լրիվ անվանումն է՝
հայերեն՝ «ՍԵԲԱՍՏԱՑԻՆԵՐ» ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ,
անգլերեն՝ "SEBASTATSINER” EDUCATIONAL FOUDATION,
ռուսերեն՝ "СЕБАСТАЦИНЕР" ОБРАЗОВАТЕЛЬНЫЙ ФОНД։
1.6. Հիմնադրամի հիմնադիրն է ՀՀ քաղաքացի Աշոտ Բլեյանը ( հաշվառման հասցե՝ ք. Երևան, Չայկովսկի 30, բն. 13, անձնագիր՝AB0620686, տրված՝ 14.02.1998թ., 003 կողմից, սոց. քարտ 1409550249)։
1.7. Հիմնադրամի գտվելու վայրն է՝ 0064, ՀՀ ք.Երևան, Րաֆֆի 57։
1.8. Հիմնադրամը ունի նաև իր էլեկտրոնային հասցեն՝ [email protected]։

2. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
2.1. Հիմնադրամի նպատակներն են.
• միավորել սեբաստահայերի և հայաստանցիների ուժերը կրթական, մշակութային, հայրենագիտական նախագծեր իրւսկանացնելու համար.
• միավորել Մխիթարյան վարժարանների, նրանց շրջանավարտների հնարավորությունները կրթական, մշակութային, հայրենագիտական նախագծեր, ծրագրեր իրականացնելու համար.
• աջակցություն ՀՀ ԿԳՆ «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին՝ իր կանոնադրական խնդիրներն իրագործելու համար.
• աջակցություն ՀՀ ԿԳՆ «Երևանի «Սխիթար Սեբաստացի» կրթահամալիրին՝ իր շենքային, գույքային պայմանների բարելավման, ուսումնական սարքավորումների ու գրականության ձեռք բերման հարցերում.
• սպորտային, մշակութային, կրթական միջոցառումների կազմակերպում.
• աջակցություն «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողների և ուսուցիչների ներհանրապետական և միջազգային կրթական փոխանակումներին, կրթական կապերի, կամուրջների հաստատմանը, կրթահամալիրի մանկավարժության տարածմանը և այլոց առաջավոր փորձի յուրացմանը.
• ՀՀ ԿԳՆ «ԵրևաՆի «Սխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողների և աշխատողների հանգստի կազմակերպում.
• սովորողների ճամբարային, հայրենագիտական, Էկոլոգիական ուսումնահետազոտական գործունեության կազմակերպում.
• ՀՀ ԿԳՆ «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշխատողների և սովորողների հեղինակած ձեռնարկների, ուսումնական նյութերի հրատարակում.
• ԶԼՄ-երի (այդ թվում՝ էլեկտրոնային) հիմնում.
• աջակցություն «Երևանի «Մխիթւսր Սեբաստացի» կրթահամալիրի շրջանավարտներին՝ կրթաթոշակների, դրամաշնորհների տեսքով.
• ՀՀ ԿԳՆ «Երևանի «Սխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագիրն ընտրած սովորողների, սաների տրանսպորտային տեղափոխումների կազմակերպում.
• աջակցություն «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսումնատենչ սովորողներին բիզնես նախագծերի ու ծրագրերի իրագործման հարցում։
2.2. Հիմնադրամը համագործակցում է ինչպես ՀՀ ԿԳՆ «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՐԱԿ-ի, այնպես էլ արտասահմանյան և միջազգային կազմակերպությունների, ընկերությունների և հաստատությունների հետ։
2.3. Հիմնադրամի շահառուներն են՝ ՀՀ ԿԳՆ «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ը, սովորողներն ու նրանց ընտանիքների անդամները, աշխատողները, շրջանավարտները (Սեբաստացիներ), Հայաստանի Հանրապետության, Արցախի, արտասահմանի ուսումնական հաստատությունները, դրանց սովորողներն ու աշխատակիցները։
2.4. Հիմնադրամի գործունեությունն ւսնժամկետ է։

3. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵԱԱԿՆԵՐԸ
3.1. Հիմնադրամը, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, անմիջականորեն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝
ա) հրատարակչական գործունեություն,
բ) լրացուցիչ մասնագիտական կրթություն,
գ) տեղեկատվության տարածում,
դ) մասնագիտական ուսուցմւսն, մասնագիտական զարգացման դասընթացների կազմակերպում,
ե) համակարգչային ծրագրերի և լեզուների ուսուցման կազմակերպում, զ) ցուցահանդես-վաճառքների կազմակերպում,
է) կրթական, մշակութային և գիտական միջոցառումների իրականացում,
ը) հանգստի և ժամանցի կազմակերպում։
3.2. Սույն կանոնադրությամբ նախատեսված և օրենքով լիցենզավորման ենթակա գործունեությունը հիմնադրամն իրականացնում է համապատասխան պետական մարմիններից լիցենզիա ստանալու պահից։

4. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԻՐԱՎՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
4.1. Հիմնադրամի իրավունակությունը ծագում է նրա պետակաՆ գրանցման պահից և դադարում է լուծարման գործընթացի ավարտի պահից։
4.2. Հիմնադրամը իրավաբանական անձի կարգավիճակ է ձեռք բերում պետական գրանցման պահից։
4.3. Հիմնադրամն ունի ՀՀ օրենսդրությամբ իրավաբանական անձի համար սահմանված բոլոր իրավունքները և կրում է համապատասխան պարտականություններ։
4.4. Հիմնադրամը՝
ա) որպես սեփականություն՝ ունի առանձնացված գույք, ինքնուրույն հաշվեկշիռ և իր
պարտավորությունների համար պատւսսխանատու է սեփական գույքով.
բ) կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային
իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ
պատասխանող.
գ) կարող է ունենալ իր անվամբ կլոր կնիք՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն գրառումներով, դրոշմ, խորհրդանիշ, ձևաթղթեր, անհատականացման այլ միջոցներ, հաշվարկային հաշիվներ բանկերում՝ ՀՀ արժույթով և արտարժույթով.
դ) կարող է անարգել տարածել իր գործունեության մասին տեղեկություններ, հիմնադրել մամուլի և զանգվածային լրատվության միջոցներ.
ե) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, օրենքով սահմանված կարգով, կարող է ստանալ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են իր կանոնադրական նպատակներն իրականացնելու համար.
զ) կարող է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել իր կանոնադրությամբ
նախատեսված ձեռնարկատիրական գործունեություն՝ ինչպես անմիջականորեն, այնպես էլ
ստեղծելով տնտեսական ընկերություններ կամ մասնակցելով դրանց.
է) կարող է ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ՝ մասնաճյուղեր և
ներկայացուցչություններ, ինչպես նաև հիմնարկներ, ակումբներ, հանձնաժողովներ և այլ
կառույցներ.
ը) կարող է իրականացնել օրենքով չարգելված այլ գործունեություն։
4.5. Հիմնադրամը քաղաքացիական իրավունքները ձեռք է բերում ու իրականացնում իր կամքով և ի շահ իրեն։ Հիմնադրամն ազատ է պայմանագրի հիման վրա սահմանելու իր իրավունքները և պարտականությունները, որոշելու պայմանագրի՝ օրենսդրությանը չհակասող ցանկացած պայման։
4.6. Հիմնադրամն ունի օրենքով չարգելված բոլոր եղանակներով իր քաղաքացիական իրավունքների պաշտպանության իրավունք։
4.7. Հիմնադրամը պարտավոր է՝
ա) գործել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, օրենքներին և այլ իրավական ակտերին, ինչպես նաև հիմնադրամի կանոնադրությանը համապատասխան.
բ) օրենքով սահմանված կարգով վարել գործավարություն և հաշվապահական հաշվառում,
գ) օրենքով Նախատեսվւսծ դեպքերում և կարգով տեղեկատվություն ու հաշվետվություն ներկայացնել պետական մարմիններին.
դ) կրել օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ պարտականություններ։
4.8. Հիմնադրամը պատասխանատվություն չի կրում պետության պարտավորությունների համար, ինչպես որ պետությունը պատասխանատվություն չի կրում հիմնադրամի պարտավորությունների համար։
4.9. Հիմնադիրը պատասխանատու չէ իր կողմից ստեղծված հիմնադրամի պարտավորությունների, իսկ հիմնադրամը՝ իր հիմնադրի պարտավորությունների համար։
4.10. Հիմնադրամն իր պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում սեփականության իրավունքով իրեն պատկանող ամբողջ գույքով։
4.11. Հիմնադրամի իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և օրենքով սահմանված կարգով։

5. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
Հիմնադրամն իր գործունեությունն իրականացնում իր մարմինների միջոցով։
Հիմնադրամի մարմիններն են՝
1) Հոգաբարձուների խորհուրդը.
2) Տնօրենը։

6. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
6.1. Հիմնադրամի կառավարման բարձրագույն և նրա գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնող մարմինը հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն է, որ կազմված է 7 հոգուց։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները չեն կարող լինել հիմնադրամի այլ մարմնի անդամ։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ կարող են լինել 18 տարին լրացած գործունակ ֆիզիկական անձինք։ Հոգաբարձուների խորհուրդը հիմնադրի առաջարկով ֆիզիկական անձին կարող է շնորհել հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամի կոչում։
6.2. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմավորման կարգը.
1)Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին կազմը Նշանակվում է հիմնադրի որոշմամբ
2) Հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունների ժամկետը երկու տարի է,
3) Հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորության ժամկետի ավարտման կամ հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունների դադարման դեպքում, նոր անդամ է նշանակվում նախկին անդամի նշանակման կարգով՝ հիմնադրի որոշմամբ։
6.3. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահին և փոխնախագահին ընտրում են հոգաբարձուների խորհրդի անդամները՝ իրենց կազմից, իրենց ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, երկու տարի ժամկետով։
6.4. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները խորհրդի անդամի իրենց
պարտականությունները կատարում են առանց վարձատրության՝ հասարակական
հիմունքներով։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների համար կարող է
սահմանվել փոխհատուցում նրանց այն ծախսերի համար, որոնք կապված են
հոգաբարձուների խորհրդի անդամի պարտականությունները կատարելու հետ։
Փոխհատուցման վճարման կարգը սահմանում է հոգաբարձուների խորհուրդը։
6.5. Հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունը դադարում է՝
ա) հոգաբարձուների խորհրդի նախագահին տրված գրավոր դիմումի հիման վրա.
թ) նրա կողմից իր պարտականությունները պատշաճ չկատարելու դեպքում՝ հոգաբարձուների
խորհրդի մնացած անդամների ձայների առնվազն 3/4-ով.
գ) լիազորությունների ժամկետի ավարտման դեպքում.
դ) եթե դադարել են հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսի կամ կեսից ավելիի լիազորությունները.
ե) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու դեպքում,
զ) նրա մահվան դեպքում։
6.6. Հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունը դադարելու դեպքում նրա փոխարեն նոր անդամ նշանակվում է նախկին անդամի նշանակման կարգով, ոչ ուշ, քան հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին տնօրենի ծանուցումն ստանալու օրվանից հետո՝ 30 օրվա ընթացքում։ Հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին տեղեկացված լինելու օրվանից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում հիմնադրամի տնօրենը տեղեկացնում է հիմնադրին, հիմնադրամի մարմիններին։
6.7. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստերը հրավիրվում են առնվազն կիսամյակը մեկ անգամ՝ հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից, որը սահմանում է նաև նիստերի
անցկացման ժամկետները։
Նիստի օրակարգը տրվում է հոգաբարձուների խորհրդի անդամներին և հիմնադրին ոչ ուշ,
բան նիստից 15 օր առաջ։ Հոգաբարձուների խորհրդի նիստերը խորհրդի նախագահի կողմից
կարող են հրավիրվել նաև հոգաբարձուների խորհրդի անդամների 1/3-ի պահանջով,
պահանջը ներկայացնելուց հետո 30 օրվա ընթացքում։ Եթե նշված ժամկետում
հոգաբարձուների խորհրդի Նախագահը նիստ չի հրավիրում, ապա նիստը կարող են հրավիրել
պահանջը ներկայացրած անձինք։ Հոգաբարձուների խորհրդի նիստերը կարող են անցկացվել
էլեկտրոնային փոստի կամ կապի այլ միջոցների կիրառմամբ։
6.8. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի իրավասությունները.
ա) հիմնադրամի ռազմավարական ծրագրի (ծրագրերի) հաստատումը.
բ) հիմնադրամի կողմից իրականացվող (այդ թվում անձւսմբ) ձեռնարկատիրական
գործունեության տեսակների սահմանումը.
գ) հիմնադրամի բյուջեի և նրա փոփոխությունների, տարեկան ֆինանսական հաշվետվությունների և հիմնադրամի գործունեության տարեկան հաշվետվությունների հաստատումը.
դ) հիմնադրամի գույքի տնօրինման կարգի հաստատումը.
ե) հիմնադրամի վերակազմակերպման մասին որոշման ընդունումը,
զ) հիմնադրամի լուծարման հարցով դատարան դիմելու մասին որոշման ընդունումը.
է) հիմնադրամի լուծարման հանձնաժողովի (լուծարողի) նշանակումը, լուծարման կարգի ու
ժամկետների սահմանումը, լուծարման միջանկյալ հաշվեկշռի հաստատումը, լուծարման
հաշվեկշռի հաստատումը.
ը) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը.
թ) հոգաբարձուների խորհրդի նախագահի, տնօրենի և կանոնադրությամբ սահմանված այլ մարմինների ընտրության և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին որոշումների ընդունումը.
ժ) հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված այլ մարմինների ձևավորումը,
ժա) հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, կանոնադրության փոփոխություն, նոր խմբագրությամբ կանոնադրություն հաստատելու մասին որոշումների ընդունումը.
ժբ) տնտեսական ընկերությունների ստեղծման կամ դրանցում մասնակցության, ինչպես նաև
առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների ստեղծման և դրանց
կանոնադրությունների հաստատման մասին որոշումների ընդունումը.
ժգ) հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումը.
ժդ) տնօրենի տարեկան հաշվետվության լսումը.
Ժե) իր որոշումների կատարման ընթացքի վերահսկումը.
ժզ) հիմնադրամի աուդիտը իրականացնող անձի (աուդիտորի) ընտրությունը.
ժէ) հիմնադրամի կառուցվածքի հաստատումը.
ժը) հիմնադրամի հաստիքացուցակի հաստատումը.
ժթ) օրենքով, հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված, ինչպես նաև հիմնադրամի այլ մարմիններին չվերապահված այլ լիազորությունների իրականացում.
ի) հոգաբարձուների խորհրդի իրավասություն հանդիսացող հարցերը կանոնադրությամբ չեն կարող  փոխանցվել այլ մարմնի.
իա) հոգաբարձուների խորհուրդն իրավունք ունի ծանոթանալու հիմնադրամի բոլոր բոլոր փաստաթղթերին։
6.9. Հոգաբարձուների խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով։
Հոգաբարձուների խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում են հոգաբարձուների խորհրդի անդամների կեսից ավելին։ Հոգաբարձուների խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությւսմբ, բացառությամբ սույն կանոնադրությամբ սահմանված առանձին դեպքերի։ Հոգաբարձուների խորհրդի նիստերը բաց
են։
6.10. Հոգաբարձուների խորհրդի նախագահի, հիմնադրամի տնօրենի ընտրության և պաշտոնից ազատման, ինչպես նաև հիմնադրամի անվանման փոփոխության, լուծարման և կանոնադրության փոփոխության կամ նոր խմբագրությամբ կանոնադրության հաստատման մասին որոշումներն ընդունվում են հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։ Հոգաբարձուների խորհուրդը հիմադրամի վերակազմակերպման մասին որոշումներն ընդունում Է հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների որակյալ (2/3) մեծամասնությամբ։
6.11. Եթե հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվում Է հիմնադրամի խորհրդի որևէ անդամի կամ նրա հետ փոխկապակցված անձի (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) գույքային կամ այլ շահերի վերաբերյալ հարց, ապա հոգաբարձուների խորհրդի տվյալ անդամը քվեարկությանը չի մասնակցում։
6.12. Հոգաբարձուների խորհուրդն իր աշխատանքներն իրականացնում Է իր կողմից հաստատված կանոնակարգի համաձայն։
6.13. Հոգաբարձուների խորհրդի նիստերում նրա յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք։
6.14. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը և փոխնախագահը ընտրվում են հոգաբարձուների խորհրդի նիստի կողմից։
6.15. Խորհրդի նախագահը՝
ա) կազմակերպում է հոգաբարձուների խորհրդի աշխատանքները,
բ) գումարում Է հոգաբարձուների խորհրդի նիստերը, նախագահում Է դրանք, կազմակերպում Է նիստերի արձանագրության վարումը։
Հոգաբարձուների խորհրդի նախագահի բացակայության դեպքում հոգաբարձուների խորհրդի որոշմամբ նրա պարտականությունները կատարում Է փոխնախագահը։

7. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ
7.1. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամն իրավունք ունի՝
ա) հիմնադրամի աշխատանքները բարելավելու նպատակով նրա մարմիններին ներկայացնել
առաջարկություններ
բ) սպառիչ տեղեկատվություն ստանալ հիմնադրամի գործունեության մասին,
գ) ագատ դուրս գալ հոգաբարձուների խորհրդի անդամությունից։
7.2. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամը պարտավոր է՝
ա) հոգ տանել հիմնադրամի հեղինակության բարձրացման համար.
բ) աջակցել հիմնադրամում ներդրումների համալրմանը։

8. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՏՆՕՐԵՆԸ
8.1. Հիմնադրամի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում Է հիմնադրամի տնօրենը (այսուհետ՝ տնօրեն)։
8.2. Տնօրենի իրավասությանն են պատկանում հիմնադրամի ընթացիկ գործունեության
կառավարման բոլոր հարցերը, բացառությամբ օրենքով և կանոնադրությամբ հոգաբարձուների խորհրդի իրավասություն հանդիսացող հարցերի։ Հիմնադրամի տնօրենը կազմակերպում Է հոգաբարձուների խորհրդի որոշումների կատարումը։
8.3. Տնօրենը Նշանակվում և պաշտոնից ազատվում է հոգաբարձուների խորհրդի կողմից։ Տնօրենին առաջին անգամ նշանակում է հիմնադիրը։ Տնօրենի հետ կնքվում է աշխատանքային պայմանագիր։ Հիմնադրամի անունից պայմանագիրը ստորագրում է հոգաբարձուների խորհրդի նախագահը կամ հոգաբարձուների խորհրդի կողմից լիազորված այլ անձ։ Տնօրենի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են օրենքով, հիմնադրամի կանոնադրությամբ և նրա հետ կնքված պայմանագրով։ Տնօրենի կողմից իր պարտականությունների՝ հասարակակաՆ հիմունքներով կատարելու դեպքում նրա հետ աշխատանքային պայմանագիր չի կնքվում։
8.4. Տնօրենը՝
ա) տնօրինում է հիմնադրամի գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները, գործարքներ է կնքում հիմնադրամի անունից.
բ) ներկայացնում է հիմնադրամը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.
գ) գործում է առանց լիազորագրի, տալիս է լիազորագրեր.
դ) սահմանված կարգով կնքում է պայմանագրեր, այդ թվում՝ աշխատանքային.
ե) բանկերում բացում է հիմնադրամի հաշվարկային (այդ թվում՝ արտարժութային) և այլ
հաշիվներ.
զ) հոգաբարձուների խորհրդի հաստատման է ներկայացնում հիմնադրամի աշխատանքային ներքին կանոնակարգը, առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և կառուցվածքային մյուս մարմինների, հիմնադրամի կողմից հիմնադրվող տնտեսական ընկերությունների կանոնադրությունները, հիմնադրամի վարչակազմակերպական կառուցվածքը, հաստիքացուցակը.
է) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս է
կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
ը) սահմանված կարգով աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում հիմնադրամի
աշխատակիցներին.
թ) աշխատակիցների նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական
պատասխանատվության միջոցներ.
ժ) կազմում է հիմնադրամի տարեկան հաշվետվությունը։
8.5. Հիմնադրամի տնօրենը այլ կազմակերպություններում կարող է վճարովի պաշտոններ վարել միայն հոգաբարձուների խորհրդի համաձայնությամբ։
8.6. Հոգաբարձուների խորհուրդն իրավունք ունի ցանկացած ժամանակ լուծարելու տնօրենի հետ կնքված պայմանագիրը՝ օրենքով, հիմնադրամի կանոնադրությամբ և աշխատանքային պայմանագրով սահմանված կարգով։

9. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
9.1. Հիմնադրամն իրավունք ունի օրենքին և իրավական այլ ակտերին համապատասխան ստեղծելու առանձնացված ստորաբաժանումներ՝ մասնաճյուղեր և ներկայացուցչություններ, ինչպես նաև հիմնարկներ, ակումբներ, հանձնաժողովներ և այլ մարմիններ։ Օտարերկրյա պետություններում առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների ստեղծումն իրականացվում է այդ երկրների օրենքներին և իրավական այլ ակտերին համապատասխան, եթե ՀՀ միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ։
9.2. Հիմնադրամի առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի անվանումը պետք է պարունակի հիմնադրամի անվանումը։
9.3. Հիմնադրամի առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների ղեկավարները
նշանակվում են հիմնադրամի տնօրենի կողմից ու գործում են նրա կողմից տրված լիազորագրի հիման վրա։
9.4. Հիմնադրամի առանձնացված ստորաբաժանումները և հիմնարկները, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, ենթակա են հաշվառման։

10. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՒՅՔԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԵՎ ԿԱՈԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
10.1. Հիմնադրամը՝ որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով։
10.2. Հիմնադրամի սկզբնական միջոցներն են հիմնադրի կողմից ստեղծման պահին վախանցված 400 000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամը։
10.3. Հիմնադրի և այլ անձանց կողմից հիմնադրամին հանձնած գույքը հիմնադրամի սեփականությունն է։ Հիմնադրամն այդ գույքն օգտագործում է իր կանոնադրությամբ սահմանված նպատակով։
10.4. Հիմնադրամի գույքի ձևավորման աղբյուր կարող են լինել՝
ա) հիմնադրի ներդրումը,
բ) ֆիզիկական և իրավաբանական անձանց նվիրատվությունները և նվիրաբերությունները, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, իրավաբանական անձանց, միջազգային կազմակերպությունների նվիրատվությունները և նվիրաբերությունները,
գ) դրամական մուտքերը պետական բյուջեից,
դ) դրամաշնորհները,
ե) հիմնադրամի և իր ստեղծած կամ իր մասնակցությամբ տնտեսական ընկերությունների ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները,
գ) հանգանակությունները, միջոցներ, որոնք ստացվում են դրանց կուտակմանն ուղղված
գործունեությունից,
զ) օրենքով չարգելված այլ միջոցները։
10.5. Հիմնադրամի սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ իր հիմնադրի, հիմնադրամի մարմինների անդամների, ինչպես նաև հիմնադրամի աշխատողների, բացառությամբ աշխատողների աշխատավարձի և հիմնադրամի մարմինների անդամների պարտականությունների կատարմամբ պայմանավորված՝ փոխհատուցման ենթակա ծախսերի։ Իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից որոշակի նպատակներով հիմնադրամին արված նվիրաբերությունը կարող է օգտագործվել այլ նպատակներով, միայն նվիրաբերողի համաձայնությամբ։ Հանգանակությունից ստացված միջոցները կարող են ծախսվել միայն այն նպատակով, որը հայտարարվել է նախապես։
10.6. Հիմնադրամի ծախսերն են՝
ա) կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերը,
բ) վարչակառավարչական ծախսերը։
10.7. Կանոնադրական նպատակների համար նախատեսված ծախսերը հիմնադրամի բյուջեում պետք է արտահայտված լինեն առանձին՝ ըստ նպատակների (ծրագրերի), օգտագործման եղանակների և (կամ) սուբյեկտների, որոնց միջև բաշխվելու են միջոցները։ Այդ ծախսերում ներառվում են նաև հիմնադրամի գույքի պահպանման, ավելացման և վերանորոգման, ինչպես նաև կապի, կոմունալ-կենցաղային, էլեկտրաէներգիայի, շինարարության ծախսերը։
10.8. Վարչակառավարչական ծախսերս իրենց մեջ ներառում են հիմնադրամի կառավարման, հիմնադրամի աշխատողների աշխատավարձի, ինչպես նաև հիմնադրամի մարմինների անդամների պարտականությունների կատարմամբ պայմանավորված՝ փոխհատուցման ենթակա ծախսերը։
10.9. Հիմնադրամի միջոցները ձևավորվում են կամավորության սկզբունքով։ Հիմնադրամի միջոցների կազմավորմանը կարող են մասնակցություն բերել բոլոր այն ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնք իրավամբ շահագրգռված են հիմնադրամի նպատակների իրականանացման խնդրով։ Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ իր տարեկան եկամուտներից կարող Է միջոցներ հատկացնել հիմնադրամին։ Հիմնադրամին հատկացումներ կարող են կատարվել նաև միանվագ նվիրատվության, ժառանգման, փոխանցումների և այլ ձևերով։ Խոշոր միանվագ մուծումների դեպքում կարող են իրականացվել անվանական ծրագրեր։
10.10. Հիմնադրամն օրենքով և իր կանոնադրությամբ սահմանված կարգով, իր
հայեցողությամբ տիրապետում, տնօրինում և օգտագործում Է սեփականության իրավունքով
իրեն պատկանող գույքը, այդ թվում՝ իրավունք ունի իր գույքը, որպես սեփականություն, օտարելու այլ անձանց, նրանց փոխանցելու այդ գույքի օգտագործման, տիրապետման և տնօրինման իրավունքները, գույքը գրավ դնելու կամ տնօրինելու այլ եղանակով։
10.11. ՀՀ տարածքում հիմնադրամի սեփականությունը ՀՀ պաշտպանության Ներքո է։
10.12. Հիմնադրամի սեփականությունը կարող Է բռնագանձվել միայն դատական կարգով՝ Օրենքով նախատեսված դեպքերում։

11. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
11.1. Հիմնադրամի վերակազմակերպումը (միաձուլումը, միացումը) կատարվում Է օրենքով և
սույն կանոնադրությամբ նախատեսված կարգով, իսկ լուծարումը՝ դատական կարգով։
11.2. Հիմնադրամի լուծարումը հանգեցնում Է դրա դադարեցմանը՝ առանց իրավունքները և
պարտականությունները իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու։
11.3. Հիմնադրամը լուծարելու մասին որոշում կարող Է ընդունել միայն դատարանը՝
շահագրգիռ անձանց դիմումով։
11.4. Հիմնադրամը կարող Է լուծարվել եթե՝
ա) հիմնադրամի գույքը բավարար չէ նրա գործունեության իրականացման համար և անհրաժեշտ գույք ստանալու հնարավորությունն իրական չէ.
բ) հնարավոր չէ հասնել հիմնադրամի նպատակներին, և հնարավոր չէ կատարել այդ նպատակների անհրաժեշտ փոփոխություններ.
գ) հիմնադրամի կողմից իր կանոնադրությամբ նախատեսված նպատակներից շեղվելու դեպքում.
դ) օրենքով նախատեսված այլ դեպքերում։
11.5. Հիմնադրամի լուծարումը կւստարվում է օրենսդրությամբ սահմանված կարգով։
11.6. Հիմնադրամի լուծարման դեպքում, պարտատերերի պահանջները բավարարելուց հետո, նրա գույքն ուղղվում է հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում՝ փոխանցվում է պետական բյուջե։