• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Կրթության կառավարումը պետք է որքան հնարավոր է ապապետականացվի»

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդման հյուրն է կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը:

Comments

Սարսափելի է կարծել, որ միայն Աշոտ Բլեյանն է այդպես մտածում: Դժվար է հավատալ, որ նման գաղափարներ ունի միայն Աշոտ Բլեյանը: Տխուր կլիներ գիտակցել, որ կրթական ոլորտի պատասխանատուները վերից վար Դաունի համախտանիշով են տառապում: Վստահ եմ, որ ո′չ: Հանրապետության բոլոր 1400 հանրակրթական դպրոցների տնօրենները հարմարավետ բազկաթոռներին նստած մտածում են միայն այդ հարմարավետ բազկաթոռները չկորցնելու մասին, և մի որևէ գաղափար կյանքի կոչելուց առաջ խոհամտությանն են տրվում և շատ են ծանր ու թեթև անում: Իսկ ի՞նչ կմտածի համայնքապետը, քաղաքապետը, մարզպետը, եթե ձեռնարկեմ այս գործը: Կմնա՞ իմ տակը այս բազկաթոռը: Շեքսպիրի համլետն այսպես է բնորոշել այդ կացությունը. «Խոհամտությունն, այսպես, ամենքիս վախկոտ է դարձնում. Եվ հենց այս կերպով վճռականության բնածին գույնը ախտաժետվում է խորհրդածության գունաթափ ցոլքից, և շատ ձեռնարկներ, մեծ ու կարևոր. շեղվում են այսպես իրենց հոսանքից, և գործ կոչվելու անարժան դառնում...»: Այս հարցն ավելի շատ քաղաքական է, քան գիտական: Այդ ինչպե՞ս հնարավոր եղավ Սովետական ժամանակաշրջանում Աշոտ Բլեյանի նման ազատատենչ ոգու տեր մարդուն հանրակրթական դպրոցի տնօրեն նշանակել, իսկ մեր ազատ ու անկախ Հայաստանում այդ մասին մտածելն անգամ երազների ոլորտում է լինում:

Add new comment