• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe

Նոր ուստարվա մեկնարկը Քոլեջում

Նկարագրություն: 
Չնայած կրթահամալիրում նոր ուսումնական տարվա մեկնարկը արդեն տրված է, սակայն մենք այսօր աշխատեցինք մեծ թափով՝ սեպտեմբերի 1-ին ընդառաջ: Կարգի բերեցինք Քոլեջի մուտքը, հարթեցրինք մանրախիճը, հնձեցինք խոտը, փխրեցրինք լանջերի հողը, ջրեցինք առվույտի դաշտն ու ծառերը ու մի լավ արևահարվեցինք: Պատանեկան աշխատանքային ջոկատ: