• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մայիս, եռատոն, Արցախ, Մարտակերտ ....

Երեկ կրթահամալիրի մի խումբ սովորողներ մեկնեցին Արցախ՝ մասնակցելու Շուշիի «հարսանիք լեռներում» օպերացիային: Այսօր էլ ուսուցիչների խումբը տիար Բլեյանի ղեկավարությամբ մեկնեց Մարտակերտ: Համերաշխ ընկերախումբ էր. այնպես որ չնկատեցինք ճանապարհի երկարությունը:  Հաճախակի դադարները հիանալու, տեսնելու համար էին: Կանգառ Դադիվանքում. հնադարյան վանք՝ կիսավեր, ակնածանք առաջացնող պատերով, խորաններով....

Շարունակում ենք: Մարտակերտում ենք: Անցնում ենք գյուղերի միջով: Կարինե Պետրոսյանի և տիար Բլեյանի հետաքրքիր պատմություններն ու մեկնաբանությունները լսում ենք հետաքրքրությամբ: Հասնում ենք քաղաք Մարտակերտ, որտեղ իջևանելու ենք Կարինե Պետրոսյանի տանը: Մեզ դիմավորում է նրա որդին՝ Բորիսը՝ իր հարսնացուի հետ:

Քիչ հանգստանալուց հետո (իբր հոգնել էինք)մեր մեքենայի վարորդ Արամը գնաց զորամաս՝ տեսնելու իր որդուն, Հերմինե Անտոնյանն ու ես էլ այցելեցինք այլ զորամաս: Հերմինեն այցելում էր իր ծառայող եղբորը, ես՝ եղբորս որդուն: Խորին շնորհակալություն Բորիսին մեզ սիրալիր ու պատրաստակամ ուղեկցելու համար:

Պատմելու բան շատ կա, պարբերաբար կներկայացնեմ: Ավելացնեմ նաև, առաջին անգամ եմ լինում Արցախ աշխարհում, զարմանք ու զմայլանք եմ ապրում:   

Comments

Սիրով, սպասումով հետևում ենք ձեզ, տիկին Սոֆյա ջան, բարևներ հարազատ մարդկանց:

Add new comment