• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սուդագանի (Սուդաջանի) բարձունքի նվաճման հաշվետվություն

Նկարագրություն: 
Առավոտյան Նոր դպրոցի 22 հայրենագետիկներով շարժվեցինք դեպի Կոտայքի մարզի Վանատուր գյուղ (նախկին Աթարբեկյան, Քարվանսարա, Սուդագան): Առաջին կանգառը Վանատուր գյուղի Անանիա Շիրակացու անվան միջնակարգ դպրոցն էր, որտեղ մեզ անհամբեր սպասում էին բակում: Վանատուրցիների և սեբաստացիների համատեղ բակային նկարից հետո շրջեցինք դպրոցում, նվիրեցինք մեր տարած գրքերը, փոխանակեցինք էլ. հասցեները ու շարժվեցինք վանատուրցիների համար սրբատեղի դարձած հուշարձանը: Փոքրիկ միջոցառումից հետո վանատուրցիների հետ միասին շարժվեցինք դեպի Կապույտ Խաչ եկեղեցի (եկեղեցին իր կառուցվածքով նման էր Անիի սբ. Հովիվ եկեղեցուն): Հետո էլ Բերրի աղբյուր, ապա Սուդագանի սրբատեղի: Սրբատեղին գտնվում է համանուն լեռան ստորոտին: Սուդագանի լեռը բավականին դժվար էր բարձրանալ, հետևաբար, ընտրեցինք մի փոքր երկար ճանապարհ: Հաղթահարեցինք պատվով… Մեր այցը լուսաբանվել է տեղի հեռուստաալիքով: Վերջում 15-20 րոպեով հյուրընկալվեցինք վանատուրցիների համար հերոս դարձած Սասուն Միքայելյանի շտաբում: Տեղանունների մասին դիտավորյալ փակագծերը շատ չեմ բացել… այդ ամենը կպատմեն ակումբականները…. Պատասխանատուներ` Իվետա Ջանազյան և Մարինե Ամիրջանյան

Comments

Շատ տպավորիչ օր էր ,շատ ուրախ ենք,որ ծանոթացանք,հուսով ենք,որ կհամագործակցենք

By Լիլիթ Օհանյան

Անպայման, Լիլիթ ջան, շնորհակալ ենք ամեն ինչի համար:

Add new comment