• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Շաբաթօրյա շրջայց, օրվա նորամուտներ

Նկարագրություն: 
Լուսանկարներում՝ մեկժամյա աշխատանքային շրջայցը հյուսիսից Քոլեջ՝ կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի և քանդակի դպրոցի ղեկավար Վիգեն Ավետիսի հետ։ Ճանապարհին կրթահամալիրի տնօրենի ուշադրությունը խաղողի և գինու դպրոցի մաս կազմող բակային թարմաներն էին, դրանց հետ կապված նախագծերի կարևորությունը, իրականացումը։ Քոլեջում ընթացքի մեջ է ուսումնական տանիք-վերնատան շինաշխատանքները։ Նորամուտ Անահիտ Գրիգորյանի 5 տարեկանների խմբասենյակում։ Նախակրթարանի խմբասենյակի նորացում։ Գովազդային դադար խաղողի-գինու դպրոցում։ Նոր քանդակներ քանդակի դպրոցում։ Օրվա անակնկալ նորամուտը հյուսիսում Քրիստոֆոր Լիպպիի հեղինակած ցայտաղբյուրն էր․ այ անակնկալ, ջուրը քարից քչքչում է։