• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողի ուսումնառության պայմանագրի կնքման կարգ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողի (նախադպրոցական խմբի սան, դպրոցի սովորող, քոլեջի ուսանող, լրացուցիչ կրթության սան) ուսումնառության պայմանագիրը կնքում են համապատասխան մասնաճյուղի ղեկավարը և՝

  • նախադպրոցական խմբի սանի, կրտսեր դպրոցի սովորողի օրինական ներկայացուցիչը (ծնողը)
  • միջին դպրոցի, ավագ դպրոցի սովորողը՝ պայմանագրի կողմ, նրա օրինական ներկայացուցիչը (ծնողը)՝ պայմանագրի երաշխավոր.
  • քոլեջի ուսանողը՝ պայմանագրի կողմ, հիմնական կրթության հիմքով ընդունվողի օրինական ներկայացուցիչը (ծնողը)՝ պայմանագրի երաշխավոր։

Կրթահամալիրի խորհուրդը հաստատում է ուսումնառության պայմանագրի օրինակելի ձևը, որի հիման վրա կնքվում է սովորողի ուսումնառության անհատական պայմանագիր: 

Պայմանագիրը կնքելուց առաջ դպրոցի ղեկավարը պայմանագրի կողմին (կողմերին) ներկայացնում է հեղինակային կրթական ծրագիրը, դրա կազմակերպման կարգերը, կրթահամալիրի ներքին կարգապահական կանոնները։

Սովորողի ուսումնառության պայմանագիրը կնքվում է ըստ տարիքային փուլերի՝

  • 2-5 տարեկաններ
  • 5 տարեկանների ուսուցում
  • 1-5-րդ դասարաններ
  • 6-8-րդ դասարաններ
  • 9-րդ դասարաններ
  • 10-12-րդ դասարաններ
  • քոլեջի կուրսեր, խմբեր:

Պայմանագիրը կնքվում է համապատասխան տարիքային փուլի ամբողջ ժամանակահատվածի համար: Անհրաժեշտության դեպքում պայմանագրում փոփոխություններ են կատարվում, արվում են լրացումներ, որոնք պայմանագրի հավելված են:
Պայմանագիրը կնքվում է թղթային մեկ օրինակից, որը պահվում է դպրոցի գրասենյակում։ Պայմանագրի բոլոր էջերի վրա կողմերը ստորագրում են։ Պայմանագրի էլեկտրոնային պատճենը ուղարկվում է ծնողին, հրապարակվում է դպրոցի էլեկտրոնային գրասենյակում։ 

Պայմանագիրը լուծվում է սահմանված կարգով։