• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • فارسی

Նշանավոր կանայք` Հեպատիա Ալեքսանդրիացի

Հեպատիա Ալեքսանդրիացին (Ὑπᾰτία ἡ Ἀλεξάνδρεῖα) հույն կին-գիտնական էր, մաթեմատիկոս, փիլիսոփա, աստղագետ: Դասավանդում էր Ալեքսանդրիայում, հայտնի էր որպես Ալեքսանդրիայի նեոպլատոնիզմի դպրոցի տեսուչ:Կրթությունը ստացել է հոր` Թեոն Ալեքսանդրիացու հսկողության տակ, որը Ալեքսանդրիայի դպրոցի գիտնականներից էր: Մոտ 400 թվականին Հեպատիային հրավիրում են դասավանդելու Ալեքսանդրիայի դպրոցում, որտեղ նա զբաղեցնում է ժամանակի ամենահեղինակավոր ամբիոնը`  փիլիսոփայության ամբիոնը: Դասավանդում էր Արիստոտելի և Պլատոնի փիլիսոփայությունը, նաև մաթեմատիկա, տրամաբանություն և աստղագիտություն: Նրա աշակերտներից շատերը հետագայում բարձր պաշտոններ ստանձնեցին Ալեքսանդրիայում: Նրանցից էր ոստիկանապետ Օրեստեսը: Ունենալով ազդեցություն ոստիկանապետի վրա` Հեպատիան հաճախ խառնվում էր քաղաքականությանը: Նա դեմ էր քրիստոնյաների կողմից հեթանոսների սպանությանը, հեթանոսական տաճարների ավերմանը, հեթանոս գիտնականների աշխատությունների այրմանը և այլ վայրագությունների, որ անում էին քրիստոնյաները` եպիսկոպոս Կիրիլի գլխավորությամբ: Հետագայում կաթոլիկ եկեղեցու կողմից սրբացած  մի խումբ հավատացյալներ եպիսկոպոսի հրամանով 415 թվականին հարձակվեցին Հեպատիայի վրա և գազանաբար սպանեցին նրան:  Կաթոլիկ եկեղեցին սրբացրեց նաև Հեպատիային, սակայն սուրբ Հեղինե անվան տակ: Հեղինեն իբր սպանվել էր հեթանոսների կողմից իր խորին հավատի համար: Իրականում Հեղինեն նույն Հեպատիան է. այս երկու կանայք էլ արտասովոր գեղեցիկ էին և իմաստուն, զբաղվում էին փիլիսոփայությամբ և մաթեմատիկայով: Այսպես քրիստոնյաների կողմից սպանված գիտնականը դարձավ քրիստոնեական սուրբ: