• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ճամփորդություն դեպի Գառնի, Գեղարդ

 

Երեկ արհեստների դպրոցի սովորողներով գնացել էինք ուումնական ճամփորդության` Գառնի, Գեղարդ: Չնայած անձրևոտ եղանակին` մենք շատ հետաքրքիր, ուրախ և արկածներով լի օր ունեցանք: Առավոտյան հավաքվեցինք դպրոցի բակում և ուրախ տրամադրությամբ շարժվեցինք: Մեզ հետ եկել էին նաև մեր արտասահմանցի հյուրերը` Մարտինը, Հիսունը և Առնոլդը: Նշեմ, որ նրանք բավականին հետաքրքիր մարդիկ էին և լավ ճանապարհի ընկերներ: Եղանք Գառնու տաճարում, Մարիամ Աստվածածին եկեղեցում: Մեզ հյուրընկալեցին նաև Գառնու «Սուրիկի լավաշ» գործարանում: Այնտեղ տեսանք, թե ինչպես են լավաշ թխում, համտեսեցինք այն: Այնուհետև շարժվեցինք դեպի Գեղարդ: Ամբողջ ճանապարհին երգում էինք: Գեղարդի եկեղեցի տանող ճանապարհին պարեցինք մեր հայկական «Քոչարին»: Մեզ նվագակցեցին տեղի մշտական երաժիշտները: Զմայլվեցինք հուշակոթողներով, մոմ վառեցինք եկեղեցում: Նույնիսկ հորդառատ անձրևը չխանգարեց, որ մենք լավ ժամանակ անցկացնենք: Հետդարձի ճանապարհին երգում էինք մեր հայկական ժողովրդական երգերը, և մեր արտասահմանցի բարեկամներն էլ ձայնակցում էին: Եղանք նաև Չարենցի կամարի մոտ և արտասանեցինք «Ես իմ անուշ Հայաստանի»-ն:  Օրը շատ զվարճալի անցավ: Տուն վերադարձանք բարձր տրամադրությամբ: Համոզված եմ, որ նման ճամփորդություններ շատ ենք ունենալու: