• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կոնֆետների թագավորություն

 Նոր դպրոց, Գեղեցիկ Սարգսյանի 1-ին դասարան

Այս շաբաթը   մենք անցկացրեցինք կոնֆետների թագավորությունում: Ունեցանք քաղցր և ուրախ շաբաթ: Կերանք, զգացինք, խոսեցինք, երևակայեցինք, հետն էլ  ճանաչեցինք  կոնֆետ բառի մեջ ապրող ֆ տառին:

 

 Ըստ կոնֆետի գույների բաժանվեցինք խմբերի:  Ամեն մի խումբը ,տրամաբանական հարցերի պատասխանելով,  շահում էր կոնֆետներ:  Հետո հաշվեցինք, թե որ սեղանը  քանի կոնֆետ ունի: Կերանք  այդ կոնֆետները, իսկ  թղթերով  պատրաստեցինք կոնֆետների թագավորություն: Ամեն մի խումբը իր իր շահած կոնֆետներից նվիրում էր կողքի սեղանին` լուծելով մաթեմատիկական խնդիրներ: Հետո էլ  ջրաներկով նկարեցինք մեր թագավորությունը և սկսեցինք  երևակայել, թե ինչպես  են ստեղծվել այն կոնֆետները, որոնց մենք այդքան շատ ենք սիրում:

 

  Կար չկար մի մեծ, շատ մեծ կոնֆետ կար: Այս կոնֆետը այնքան մեծ էր ու չաղ, որ չէր կարողանում  ոչ շնչել, ոչ պառկել: Այս կոնֆետի անունը  Բիբիլիկ էր : Բիբիլիկը ապրում էր  իր նման մի մեծ ամպի վրա: Մի օր ուժեղ անձրև եկավ, ամպը չքացավ, Բիբիլկն էլ ընկավ գետնին ու  ջարդ ու  փշուր եղավ : Այդ  փշուրները   փոքրիկ  կոնֆետներ դարձան, որոնք աշխարհով մեկ տարածվեցին: 

Ի~նչ լավ էր, որ Բիբիլիկը ընկավ, թե չէ առանց կոնֆետ ի՞նչ էինք անելու: