• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ուրախ խոհանոց Լիլիթ Բաբայան և ընկերներ

 

ՈՒՐԱԽ ԽՈՀԱՆՈՑ

ՈՒՍՈՒՑՉԱԲԼԻԹ

Հազար կգ մեծ աչքեր, սիրուն մազեր, սիրուն շորեր, հինգ կգ գրագիտություն,  մի~ քիչ ջղայնություն, մի դույլ ծիծաղ, մի պարկ համով ուտելիք, մի քիչ էլ համակարգիչ:

Այս բոլորը շարում ենք իրար վրա, վրան դնում դլբմոխ, վերևից լցնում ենք շլմփոխ, կողքերին քսում ենք կողքանցոլոմոն  և ստանում ենք բլբլիթիկ  ուսուցիչ և  ուղարկում ենք ուր… Եսիմուր` դաս պարապելու:

ՄԱԶԱԼՈՒ ԲԱՌԱՐԱՆ

Դլմբոխ- բլիթի լցոն` դլմբ անունով

Շլմփոխ-շլմփի փոխարեն լցնում են բլիթի վրա, որ ուսուցիչը շլմփիկ լինի

Կողքանցոլոմոն-կողքի ցոլոմոն, որ ուսուցիչը ցոլոմոն լինի

Եսիմուր-ուր եսիմ կամ` ինչ իմանամ

 

Լիլիթ Բաբայան և ընկերներ

Դպրոց-պարտեզ