• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ներաշխարհն ու հոգին մաքուր պահելու համար պետք է հրաժարվել ստից

Նրա ժամանակն այլ է. Նրա արվեստն էլ դուրս է ժամանակից ու տարածությունից: Մարդն է տիեզերքի կենտրոնում, մարդն է արարողն ու ստեղծագործողը: Պետք չէ սահմանափակել մտքերը, պետք է լայն բացել թևերն ու թռչել բարձր-բարձր, ապրել սեփական աշխարհում, սիրել կյանքն ու գնահատել ժամանակը:

Պետք է անդադար փնտրել ու բացահայտել, չկորցնել զարմանալու ունակությունը: Երբ մարդուն ուղեկցում են ազնիվ և ճշմարիտ գաղափարները, բարդությունները դառնում են սովորական և հաղթահարելի: Անհաջողություններին պետք է ճիշտ վերաբերվել, պետք է զգալ այդ պահը: Զրույց քանդակագործ Վիգեն Ավետիսի հետ.

Աղբյուրը՝ hy.armradio.am