• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ձմեռային ուսումնական ճամբար 2021-ը հրավիրում է…

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հունվարի 11-ից մեկնարկում են ուսումնական օրացույցով որոշված ամենամյա ստեղծագործական, բաց ճամբարները և անհատի օժտվածության բացահայտմանն ու զարգացմանն ուղղված ամենամյա ստուգատեսները:
Ուսումնական ճամբարներ են կազմակերպվում կրթահամալիրի ՀյուսիսայինՀարավային, Արևելյան, Արևմտյան, Միջին, Ավագ դպրոցներում, Քոլեջում: Կրթահամալիրի ստուգատեսային ուղղություններին ծանոթացեք հետևյալ հղմամբ: Հանրապետության, արտասահմանի հանրակրթական հաստատության սովորողը, ուսուցիչը, ստուգատեսների բովանդակությամբ որոշված մասնագետները Բլեյան կրթական ցանցով մասնակցում են ստուգատեսային ճամբարներին՝ առցանց կամ ֆիզիկական միջավայրում՝ լրացնելով հայտը, կրթահամալիրում սովորողի, ուսուցչի միջոցով:
Մեր հասցեները՝

Երևան, Րաֆֆի 57, hեռախոս՝ 010747246, 093563641, հասցեներն՝ ըստ դպրոցների

Կոնտակտային անձինք՝  Արմինե Թոփչյան, Մանկավարժության կենտրոնի ղեկավար, էլ. հասցե՝ [email protected], Մարգարիտ Սարգսյան, Մանկավարժության լաբորատորիայի ղեկավար, էլ. հասցե՝ [email protected]

Նյութի աղբյուրը։

Լուսանկարը՝ Շամիրամ Պողոսյանի