• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հոգատարություն

Սեբաստացի կրթական բաց համայնքում, կրթահամալիրում նոյեմբերի 22-ին սկսվում է «Հոգատարություն» ուսումնական բաց, շուրջտարյա նախագիծը։ 
Նախագծի օրացույցով համերգ-հանգանակության, ցուցադրություն-հանգանակության արդյունքում ստացված ողջ հասույթն ուղղվում է վիրավոր, հիվանդ զինվորների առողջության պահպանման, սոցիալական աջակցության խնդիրներին։ Հանգանակությունը կազմակերպվում է «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամի միջոցով («Ինեկոբանկ» ՓԲԸ, «Մալաթիա» մասնաճյուղ, հաշվի համար՝ 2050922043747001)։ Առաջին շաբաթվա ամբողջ հասույթը փոխանցվելու է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Հանգանակության արդյունքներն ամփոփվում-հրապարակվում են մասնակիցների, նախագծի ղեկավարների, դասարանների, խմբերի  ուսումնական բլոգներում, դպրոցների, քոլեջի ենթակայքերում։
Հանգանակության ընթացքին կարող եք հետևել «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամի բլոգում։
Բլոգի պատասխանատու՝ Աստղ Իսրայելյան, էլ. հասցե [email protected]